Մեղրիի իրադարձությունները. հետադարձ հայացք

07.05.2018 16:17
1392

Մայիսի 2-ին` դեռ առավոտից, Մեղրի համայնքում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում: Ակցիայի մասնակիցները նախ հավաքվեցին Մեղրիի հրապարակում, այնուհետ երթով շրջեցին կենտրոնական փողոցներով «Ազատ, անկախ Հայաստան», «ՀՀԿ, հեռացիր», «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:

Երթի մասնակիցները կրկին վերադարձան Մեղրիի հրապարակ եւ հավաք իրականացրեցին:

Հրապարակում մեղրեցի երիտասարդ Արամ Հովհաննիսյանը, ով այս օրերին ակտիվ մասնակցում էր Երեւանում տեղի ունեցող ակցիաներին, կոչով դիմեց մեղրեցիներին.

 

«Ես 15 օր տուն չեմ գնացել Երեւանի փողոցներից, հիմա եկել եմ էստեղ հանուն մեր ապագայի: Էս դրոշը Երեւանում արդեն հաղթել ա, ես բերել եմ էստեղ օծեմ, որ Մեղրիիում էլ հաղթի ու ամբողջ Հայաստանում»:

Նա ավելացրեց, որ սա պայքար է նաեւ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ:

Արամը կոչ արեց բոլորին՝ միանալ Համազգային շարժմանը եւ նշեց, որ պայքարը կառավարության դեմ է:

Նույն ժամանակ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ միանալով համազգային շարժմանը:

 

Նրանք բաց հանքի տարածքից երթով շարժվեցին դեպի Ագարակի հրապարակ, այդտեղից էլ՝ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհահատված, որտեղ նրանց միացավ Մեղրի քաղաքից եկած ավտոշարասյունը:

Մոտ մեկ ժամ փակ էր Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը:                                                 

                                                                   

 

                                                               

                                                                           ***

 

Հանք, թե՞ կյանք. վերջին ամիսներին մեղրեցիները  պարբերաբար քննարկում են այս հարցի կարեւորությունը եւ համայնքային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվում նոր հանքերի բացմանն ուղղված ցանկացած գործողությանը:

Ապրիլի 22-ին խնդրով մտահոգ մի խումբ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրու մշակույթի պալատի մոտ՝ բողոքելու  հանքերի բացման դեմ եւ քննարկելու հնարավոր գործողութունները:

Նրանց հետ հանդիպման էր եկել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը եւ ինչպես ինքն է նշում.

- Հանքարդյունաբերությունը Մեղրի համայնքին բերում է հանքարդյունաբերության բոլոր օգուտները եւ ոչ մի վնաս: Սա իմ անձնական կարծիքն է:

Քաղաքացիներն այլ կարծիք ունեն, մասնավորապես նշում են, որ հանքերի փոշին վնասում է խմելու ու ոռոգման ջրին, եւ ծանր մետաղներով հարուստ ջուրը վնասում է գյուղատնտեսությանը, իսկ մեղրեցիների հիմնական  զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Քաղաքացիները հանքերի փակմանն ու հետագա տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիներ են առաջարկում.«Փակում ենք հանքերը, զարգացնում տուրիզմը, մի Հայաստան ա, մի Լիճքի ջրվեժներ»:

Հիշեցնենք, որ 2016 թվականից  «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի եւ մոլիբդենի հանքավայր  է շահագործվում:

Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի  խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, եւ հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա:                                                                     

                                                                    ***

Մայիսի 7-ին Մեղրի համայնքում  պիտի տեղի  է ունենար «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու հանքերեւակման տեղամասում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Բայց մեղրեցիները, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, գնահատելով հետագա ռիսկերը, գտնում են, որ այս պահին միակ ճիշտ լուծումը հանրային քննարկումների բացառումն է եւ հետեւելով Հայկական բնապահպանական ճակատ-Armenian Environmental Front ի համակարգող Լեւոն Գալստյան ֊ի կոչին, որոշել են բոյկոտել  բոլոր հանրային լսումները:

- Սիրելի մեղրեցինե՛ր, ձեր մոտ այս օրերի ընթացքում լինելու են հանրային քննարկումներ տարբեր հանքերի վերաբերյալ։ Բոյկոտեք այդ քննարկումները, մի թողեք դրանք իրականանան։ Ընդհանրապես մերժեք որեւէ հանքի ծրագիր ձեր տարածքում։

meghrinews.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40