Մեղրիի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» ցուցահանդեսի բացումը

23.09.2026 12:28
284

Սեպտեմբերի 22-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում «Երևանը մարզերին-2026» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» ցուցահանդեսի բացումը։

 Միջոցառմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները։

 Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ընտրված ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները։

 Միջոցառումը հնարավորություն է ընձեռում Մեղրիի բնակիչներին ծանոթանալու ֆրանսահայ արվեստի նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործական ժառանգությանը և վայելելու նրանց ինքնատիպ արվեստը։

 Սեպտեմբերի 23-ին ցուցահանդեսի շրջանակում նախատեսված է նաև մանկապատանեկան ստեղծագործական աշխատանք՝ «Մոնոտիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» խորագրով։

 Ցուցահանդեսը Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40