Մեղրիի միջանցքում սահմանապահ, մաքսային և մյուս ծառայությունները մեկ այլ, թեկուզ բարեկամ երկրի զիջելն անթույլատրելի է, դրանով կկորցնենք մեր ինքնիշխանությունը. Գագիկ Աղաջանյան (տեսանյութ)

25.03.2021 20:51
3620

Պետք է ուսումնասիրել նախևառաջ Հայաստանի հարավով կառուցվելիք նոր ճանապարհի կամ միջանցքի տնտեսական արդյունավետությունը և նոր միայն քննարկել անվտանգության հարցը, բայց այդպիսի հաշվարկներ դեռևս չկան. թուրքական կողմը հայտարարել է, որ Մեղրիի միջանցքի առկայության դեպքում պատրաստ է Նախիջևանից Իգդիր, այնտեղից էլ դեպի Կարս երկաթգիծ կառուցել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ապավեն» ընկերության ղեկավար, գործարար Գագիկ Աղաջանյանը:

«Միակ տեղը, որտեղից Հայաստանը չի շրջանցվել, հարավն է, եթե Հայաստանը տա այդ միջանցքը, կշրջանցվենք նաև հարավից։ Հայաստանը ցանկացած դեպքում դեպի աշխարհ դուրս գալու համար պետք է դիմի հարևաններից մեկին, խնդրողի դերում ենք, փոխարենը ի՞նչ ենք առաջարկում՝ ոչինչ։ Հայաստանի համար կկիրառվի տարիֆային սանդղակի առավելագույն թիվը։ Միգուցե կա փաստաթուղթ կամ բանավոր պայմանավորվածություն Մեղրիի միջանցքի մասին, դա կլինի ազգային դավաճանություն»,- ասել է գործարարը:            

Ըստ Աղաջանյանի՝ միջանցքի փոխարեն պետք է խոսել Մեղրիով ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհի մասին, որի շահագործման իրավունքը կարելի է տալ նաև այլ երկրների. «Եթե սահմանապահ, մաքսային, ֆիտոսանիտարական ծառայությունները հանձնում ենք երրորդ կողմին, կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և վերահսկողությունը, դա անթույլատրելի է։ Ադրբեջանը բանակցում է միայն Մեղրիով միջանցք ստանալու հարցը, հօգուտ Հայաստանի ճանապարհների շրջափակման հարցը չի քննարկում։ Ադրբեջանի պրոպագանդան ուղղված է Մեղրիի միջանցքն ստանալուն, դա իրենց համար կենսական նշանակություն ունի, միակ խոչընդոտը մենք ենք»:

«Ապավեն» ընկերության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանը պետք է ստանա դրան համարժեք մեկ այլ ճանապարհ՝ ռազմաստրատեգիական նշանակությամբ. «Խոսքը դեռևս միայն երկաթուղով բեռնափոխադրումների մասին է, ո՛չ ուղևորափոխադրումների, ո՛չ էլ բեռնատար մեքենաների մասին խոսք չկա։ Թուրքիան Հայաստանից ներկրվող ապրանք պաշտոնապես չի ընդունում, մինչդեռ մեր արգելանքը բացարձակ չէ, այն վերաբերում է հիմնականում սննդամթերքին, իսկ թուրքական հումք և սարքավորումներ ներմուծվում են»:

Գագիկ Աղաջանյանի պնդմամբ՝ Հայաստանի տնտեսությունը չունի այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնց ներկրմամբ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգիռ կլինեն. «Այդ երկրները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը, այդ ոլորտում մենք մրցունակ չենք։ Ի՞նչ այլ արտադրություն ունենք՝ մեքենաշինությո՞ւն, թե՞ մի այլ բան, որը կարող է հետաքրքրել մեր հարևաններին։ Տրանսպորտային ոլորտի ծառայություններ կարող էինք մատուցել, եթե Հայաստանը կարողանայինք դարձնել տարանցիկ երկիր, որի տարածքով անցնում են ապրանքներ։ Մենք Ադրբեջանի հետ չունենք այնպիսի տնտեսական ընդհանուր շահեր, որ անտեսեինք անվտանգության գործոնը»,- ամփոփել է «Ապավեն» ընկերության ղեկավարը:

   tert.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12