Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի եւ մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

25.12.2019 19:52
1606

Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի եւ մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 17-ին. Մեղրիի զորամասը լքել էին 200-250 զինվորներ՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով զինծառայողներից մեկին՝ Կ. Մուսայելյանին այլ զորամաս տեղափոխելու հրամանատարության որոշման դեմ։ Զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել էր առաջնագիծ, մի քանի սպաներ պաշտոնանկ էին արվել:

Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։ Դեպքի առթիվ 19 ժամկետային զինծառայողի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար): Քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաեւ զորամասի հրամանատարին՝ իշխանության անգործության համար: Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ին:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունից մեզ փոխանցեցին, որ հսկող դատախազի որոշմամբ զորամասի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Բացի այդ՝ քննիչի կողմից որոշումներ են կայացվել մեկ զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցադեպի բացակայության հիմքով եւ մեկ զինծառայողի նկատմամբ՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով.

«Չորս զինծառայողի նկատմամբ  էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40