Մեղրին առանց ջրի չի կարող. համատեղ քայլեր ջրի կայուն մատակարարման համար

05.08.2025 17:37
516

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ համայնքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ։

Խորհրդակցության առանցքում համայնքի բնակիչներին վաղուց մտահոգող խմելու ջրի մատակարարման խնդիրն էր։

Վերջին ժամանակաշրջանում Մեղրիում արձանագրված ջրանջատումները, բնակիչների շարունակական ահազանգերը և համայնքի ղեկավարի խոր մտահոգությունն այս իրավիճակի վերաբերյալ, հստակորեն ի ցույց են դնում հարցի հրատապությունը։

Խաչատուր Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ նման պայմաններում հնարավոր չէ ապահովել մարդկանց նորմալ կենցաղային պայմանները, իսկ խմելու ջրի բացակայությունը առաջին հերթին հարվածում է սոցիալական կայունությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խնդրի հնարավոր պատճառները, եղած տեխնիկական և կազմակերպչական խնդիրները, ինչպես նաև առաջ քաշվեցին մի շարք առաջարկներ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Կողմերը ընդհանուր հայտարարի եկան, որ ջրամատակարարման կայունությունը պետք է դառնա առաջնահերթություն, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները՝ համակարգված ու արագ արձագանքող։

Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ շարունակելու է հետևողական լինել այս հարցում՝ նպատակ ունենալով ապահովել բնակիչների համար անխափան և որակյալ ջրամատակարարում։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին գործել համայնքի հետ սերտ համագործակցությամբ։

Մեղրիի համայնքապետարան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22