Մեղրիում ավագանու 15 մանդատի համար պայքարում է 4 քաղաքական ուժ․ ովքեր են թեկնածուները

02.10.2026 16:50
618

Հոկտեմբերի 25-ին Մեղրի համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն»։ Համայնքի ավագանու կազմում նախատեսված է 15 մանդատ։

Ընտրապայքարի մեջ «Ապրելու երկիր»-ը մտնում է 10, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 10, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»՝ 12, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 42 թեկնածուով։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է  Մեղրու համայնքի ավագանու գործող անդամ և կուսակցության խմբակցության ղեկավար, 34-ամյա Արմեն Վարդանի Հայրապետյանը, ով  ծնվել է 1992 թվականին Մեղրիում։ 1998-2008 թվականներին սովորել է Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում,  այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 2010-2012 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում։ 2015-2018 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Մեղրիի բաժանմունքում՝ որպես զինվորական ունեցվածքի պահպանության խմբի սպա։ Նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին, ունի պահեստազորի կապիտանի կոչում։

2018-2021 թվականներին աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկի» Մեղրիի մասնաճյուղում՝ որպես հաճախորդների սպասարկման մենեջեր։ 2022 թվականից աշխատում է Մեղրիի ԲԿՏ ԲԲ ընկերությունում՝ փոխտնօրեն։ Զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։

Համայնքային կառավարման ոլորտում գիտելիքները զարգացնելու նպատակով 2022 թվականին մասնակցել է ՄԱՏԵՆԱ միջազգային դպրոցի կազմակերպած՝ ՀՀ համայնքների արդյունավետ կառավարման և համայնքային պաշտոնյաների մասնագիտացված զարգացման ծրագրին։

2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո դարձել է Մեղրի խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը։

Արմեն Հայրապետյանը նշում է, որ համայնքի զարգացման ծրագիր և այն իրականացնելու ռազմավարություն ունի։ Նրա խոսքով՝ ավագանու կազմում աշխատելու տարիներին մշտապես բարձրաձայնել է համայնքի խնդիրները։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» ընտրացուցակում ընդգրկված է 12 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է 61-ամյա Արշավիր Հովհաննիսյանը, ով 2012-2016 թվականներին ղեկավարել է Մեղրի համայնքը։

Վերջին տարիներին Արշավիր Հովհաննիսյանն ակտիվորեն ներգրավված չի եղել հասարակական-քաղաքական կյանքում, սակայն ասում է, որ Մեղրիում իրեն ճանաչում են և հիշում նախկին աշխատանքը. «Ես ունեմ համայնքի զարգացման իմ տեսլականը։ Ճիշտ է, վերջին 10 տարում ակտիվ չեմ եղել, բայց Մեղրիում ես նոր մարդ չեմ, հայտնի եմ բոլորին։ Կարծում եմ՝ նախկինում արած իմ գործերը հիշում են ու հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Կարծում եմ՝ բոլորն էլ արժանի թեկնածուներ են»։

«Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» ընտրապայքարի մեջ է մտել 10 թեկնածուով։ Ցուցակի առաջին հորիզոնականում 65-ամյա Վլադիկ Գևորգյանն է։

Գևորգյանը չորսուկես տարի զբաղեցրել է Վարդանիձոր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը։ Նրա խոսքով՝ համայնքի խնդիրներն ու բնակիչների առօրյա դժվարություններն իրեն են դրդել առաջադրվել. «Երկրիս վիճակը, ժողովրդի, կենցաղային, ճանապարհների, պաշտպանական վիճակը տեսնելով՝ ես պայքարել ու պայքարելու եմ։ Ուզում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի, ազատ ու անկախ ապրի ու վախ չունենա»։

Ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիրը»․ իշխող ուժի ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը, ով վերջերս է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Սերգո Գալստյանը հայտարարել է, որ ցանկանում է պատասխանատվություն ստանձնել Մեղրիի զարգացման համար՝ առանձնացնելով համայնքի զարգացման մի շարք առաջնահերթություններ։

Նրա ներկայացրած ուղղություններն են՝ բնակիչների կարիքների առաջնահերթությունը, բնակավայրերի համաչափ զարգացումը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, արդյունավետ ու պատասխանատու բյուջետային քաղաքականությունը, ենթակառուցվածքների շարունակական բարելավումը, երիտասարդ ընտանիքների աջակցությունը, համայնքի զարգացման գործում քաղաքացիների ակտիվության բարձրացումը, ինչպես նաև մշակութային և բնական ժառանգության պահպանումը։

Այսպիսով, Մեղրիի ավագանու 15 մանդատի համար ընտրապայքարին մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ գործող ավագանու անդամներից և նախկին համայնքապետից մինչև համայնքային կառավարման ու բիզնեսի ոլորտներում փորձ ունեցող թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքները կորոշեն, թե որ քաղաքական ուժերը և քանի մանդատով կներկայացվեն Մեղրիի ավագանիում։

 

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25

Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

08.10.2026 19:05

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

08.10.2026 17:20

Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ

08.10.2026 17:05

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը

08.10.2026 16:42

Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքը ինտեգրել TRIPP-ի հետ

08.10.2026 15:59

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված hակամարտության պլաններ չունի. Զախարովա

08.10.2026 14:14

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56