Վարչապետի` Սյունիքում սպասվող այցի առիթվ. մի չարչրկված հարցի մասին

24.01.2020 14:28
1424

Ֆուտբոլը ե՞րբ կվերադառնա Կապան

Ողջունելի է հանրապետության վարչապետի` Սյունիքի մարզկենտրոնում մամուլի ասուլիս տալը, ինչը եզակի հնարավորություն է ընձեռում, որ մարզաբնակ լրագրողներն իրենց մտահոգող ու հուզող հարցերն ուղղեն երկրի ղեկավարին։

Ճշմարիտն ասած, կապանցիներս ողջունում ենք հանրապետությունում սոցիալական արդարություն հաստատելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը։ Բայց կան հարցեր, որոնք համառորեն չեն լուծվում։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Կապանի «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Երեւանի ֆուտբոլային մարզադաշտերում` այդպիսով կապանցի ֆուտբոլասերին զրկելով մարզադաշտում ֆուտբոլ դիտելու հաճույքից։

Մինչդեռ կապանցիները մարզադաշտ հաճախելու եւ սիրելի թիմին երկրպագելու մշակույթ ունեն, որ տասնամյակներ ի վեր մշակվել է եւ մտել նրա կենցաղի մեջ։ Բացի այդ, Կապանը ֆուտբոլային կադրեր պատրաստելու դարբնոց է եղել։ Խորհրդային Միության «Բ» խմբի առաջնությունում հանդես եկող Ղափանի «Լեռնագործում» են մարզական առաջին  մկրտությունը ստացել Նորայր Դեմիրճյանը, Ռուդիկ Ավանեսյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, ովքեր հետո ֆուտբոլային արվեստում փայլել են եւ Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր դարձել հանրապետության առաջատար թիմում` «Երեւանի Արարատում»։

Սակայն մի անձնավորության` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ա. Հակոբյանի քմահաճույքի եւ ամբիցիոզ նկրտումների պատճառով «Գանձասար-Կապանը» հրաժեշտ տվեց մարզկենտրոնի մարզադաշտին եւ մշտական «գրանցում» ստացավ մայրաքաղաքում։ Մարդ, ով արհամարեց կապանցիներին եւ անտեսելով նրանց կամքը, չար խաղ խաղաց կապանյան ֆուտբոլի գլխին։ Փաստորեն` «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմից միայն Կապան անունն է մնացել։ Ինչպե՞ս չհիշես ժողովրդական խոսքը` անունը կա, ամանում` չկա։

Ի դեպ, «Գանձասար-Կապան-2» թիմն էլ անցյալ տարի հանվեց հանրապետության առաջնությունից, ասել է թե` մեծ ֆուտբոլն աստիճանաբար մեռնում է Կապանում` այլեւս չխոսելով մանկապատանեկան ֆուտբոլի մասին։ Առանց այն էլ Կապանում սուղ են ազատ ժամանակ անցկացնելու հնարավորությունները, հիմա էլ` ֆուտբոլն է դարձել «վտարանդի»։

Սա որպես կշտամբանք չեմ ասում։ Հարգելի վարչապետ, 2018 թ. հուլիսի 5-ին, երբ իշխանափոխությունից հետո Կապան այցելեցիք եւ հանդիպեցիք կապանցիների հետ, մեզ համար երկար սպասված հայտարարություն եք արել. «Ես ձեզ խոստանում եմ, որ շատ արագ ֆուտբոլը կվերադառնա Կապան»։

Ցավոք, Ձեր այդ խոստումն իրականություն չդարձավ։

«Գանձասար-Կապանը» շարունակում է դեգերել օտար ափերում…

 

Գագիկ Օհանջանյան

Կապան քաղաքի բնակիչ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40