ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում. թեկնածուին ներկայացնում է Գագիկ Հարությունյանը

11.09.2018 12:11
1255

Խորհրդարանում քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Թեկնածուն 17 տարվա դատավոր է:

ԱԺ-ն այսօր` սեպտեմբերի 11-ին, Վճռաբեկ դատարանի նոր նախագահ է ընտրում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը պատգամավորներին հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպած ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է 10 անդամներից 7-ի քվեն, և սահմանված կարգով նրա թեկնածությունը ներկայացվում է ԱԺ-ին:

Վճռաբեկ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Երվանդ Խունդկարյանը պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Երվանդ Խունդկարյանը 2001 թվականից դատավոր է աշխատում դատական համակարգում, բոլոր աստիճաններով բարձրացրել է:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Խունդկարյանը ներկայացրեց դատարանի լիազորությունները և իր տեսլականը նախագահի պաշտոնում աշխատանքային գործունեության վերաբերյալ: Անդրադառնալով հասարակության մեջ առկա դժգոհություններին` թեկնածուն հայտնեց, որ վստահության վերականգնման համար կարևորում է իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումն ու դատական իշխանության անկախությունը:

Հիշեցնենք, սահմանադրական փոփոխություններից հետո Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը հաստատում և խորհրդարանին է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդը: Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է նույն դատարանի դատավորների կազմից` վեց տարի ժամկետով: Նույն անձը կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

 

armeniasputnik.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25