Մեկնարկել է Բագրատ սրբազանի հանդիպումը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

18.05.2024 15:08
822

Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հավաքը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը, մասնավորապես, ներկա են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետական» կուսակցությունների, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներ, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Բագրատ սրբազանի հետ, Երևան, 18-ը մայիսի, 2024թ․

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Բագրատ սրբազանի հետ, Երևան, 18-ը մայիսի, 2024թ․

 

Ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել շարժումը և ինչն է այժմ իրենց նպատակը՝ Բագրատ սրբազանը պնդեց՝ ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է։ Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտեց՝ կա՛մ Փաշինյանը պետք է հեռանա, կա՛մ հեռացվի։

Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները կարողացան ներկա գտնվել հանդիպման առաջին հատվածին միայն․Հայրիկյանի հարցից հետո, թե ի՞նչ գործնական դրսևորումներ է ունենալու շարժումը Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար՝ Բագրատ սրբազանն առաջարկեց անցնել փակ ձևաչափով քննարկմանը։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասել էր, որ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյան, արխիվ

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյան, արխիվ

 

Հիշեցնելով, որ 2021-ին խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով, որն էլ նշանակեց կառավարություն՝ Խանդանյանը շեշտել է՝ իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Կիրանցից սկսված շարժումը սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։

www.azatutyun.am

Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան

08.11.2026 22:11

Ընդդիմադիր ուժերը իրազեկման ակցիաններ են իրականացնում Երևանում

08.11.2026 16:42

Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

08.11.2026 16:36

Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ–ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա

08.11.2026 00:37

Միավորվել ենք, որովհետև վտանգված է անկախ Հայաստանի գոյությունը. Լևոն Զուրաբյան

08.11.2026 00:19

Սահմանադրության պաշտպանության համար բոլոր գործիքակազմերին պատրաստ ենք, երբ ժամանակը գա, կոչ կուղղենք մեր ժողովրդին․ Նարեկ Կարապետյան

08.11.2026 00:11

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների հանդիպումները՝ Ծավում, Ներքին Հանդում, Սրաշենում, Շիկահողում և Ճակատենում (լուսանկարներ)

07.11.2026 23:07

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

07.11.2026 18:59

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16