Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը․ ՈՒՂԻՂ

13.10.2023 10:19
776

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։

 

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի նորընտիր ավագանու՝ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստում։

Ավինյանի թեկնածությունն առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 32, դեմ՝ 5 անդամ։

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-ին։ Ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08