Մեկնարկել է իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

02.08.2026 10:30
335

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 8 հարց:

Նստաշրջանի բացմանը հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Խորհրդարանն, ընդհանուր առմամբ կազմված է 105 պատգամավորից։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 64 մանդատով ձևավորում է խորհրդարանական կայուն մեծամասնություն և համարվում կառավարող խմբակցություն։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններն ընդդիմադիր են։

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նախատեսված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ելույթը։ Դրանից հետո պատգամավորները կտան Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդումը և կստորագրեն երդման տեքստը։

Երդումից հետո նիստը նախագահողը կհայտարարի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին և այն քաղաքական ուժերը, որոնց ընտրական ցուցակներով նրանք ընտրվել են։ Այնուհետև պատգամավորները կգրանցվեն։

Առաջին նստաշրջանի օրակարգով նախ նախատեսված է հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո խորհրդարանը կանցնի Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։

Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի յուրաքանչյուր խմբակցություն։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Կուսակցության վարչությունն ԱԺ փոխնախագահների թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։

Խորհրդարանն ունի երեք փոխնախագահ, որոնցից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կազմից։ Փոխնախագահներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ առնվազն 53 ձայնով։

Առաջին նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը կորոշի մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները, գործունեության ոլորտները և անդամների ընդհանուր թիվը, ապա կընտրի հանձնաժողովների նախագահներին։

Օրակարգում առանձին հարցով ներառված է նաև Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ 2026 թվականի հուլիսին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին Էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի հենց առաջին նստաշրջանում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40