Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
