Արցունքի և տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը, որ սերտորեն առնչվում է Սարդարապատի հետ

28.05.2022 09:14
1533

Մայիսի 28-ը հայկական տոնացույցում (օրացույցներում) մի քանի ձևակերպումներով է նշված՝ հանրապետության տոն, հայկական պետականության վերականգնման օր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր: Հիշարժան այս տոնին կամ օրվան սերտորեն առնչվում է Սարդարապատի ճակատամարտը, որ տեղի ունեցավ 104 տարի առաջ՝ այս օրերին (մայիսի 21-ից 29-ը): Ճակատամարտ, որ մղվեց հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորայինի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Իրավամբ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որ տեղի ունեցավ ճիշտ այս օրերին(մայիսի 26), բայց 5-րդ դարում (451 թվական):

Ինչևէ, 104 տարի առաջ հայկական զորքը բախտորոշ հաղթանակ տարավ Սարդարապատում: Հաղթեցին զինվորն ու աշխարհազորայինը: Ամենաօրհասական պահին ժողովրդի մեջ խոսեց ինքնապահպանման բնազդը: Զենք վերցրին շինականն ու գիտնականը, բանաստեղծը, դերասանը, շինարարը: Կային մարդիկ, որ այդ դժվարագույն պահին, համատարած հուսալքության և հուսահատության այդ շրջանում հավատում էին հրաշքի, և այդ եզակիներից մեկը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Տփղիսեցին էր: Երևանյան ռազմաճակատի հրամանատար Մովսես Սիլիկյանը Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանի ու Թիֆլիսի ազգային խորհրդի հանձնարարությամբ Էջմիածնում ներկայանում է Ամենայն Հայոց կաթողիկոսին և առաջարկում ապահովության համար հեռանալ Մայր աթոռից: Ապահովության համար, քանզի որոշված էր Երևանն ու Էջմիածինը հանձնել թուրքերին և հաշտություն կնքել:

Եվ այդ ժամանակ ծերունազարդ կաթողիկոսը ընդվզում է այդ անհեռատես ու անհեռանկար որոշման դեմ, կարգադրում Արարատյան երկրի բոլոր վանքերի ու եկեղեցիների զանգերից համազգային տագնապ հայտարարել: Մի քանի օր շարունակ ղողանջում էին հայոց եկեղեցիների զանգերը:

«Թուրքը չի կշտացել մեր ժողովրդի արևմտյան կեսով, հիմա էլ այս մի կեսի վրա է եկել՝անհագուրդ ու մոլեգնած,- իր խոսքն այսպես է ձևակերպել Ամենայն հայոց հայրապետը,- Եվ եթե այստեղ էլ հաղթեց, դա կլինի ստույգ վերջը մեր ազգային գոյության: Միթե՞ չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը»:

Եվ եղավ այն, ինչ եղավ, թուրքը խայտառակ պարտություն կրեց:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. Մի դեպքում կրկնվում է որպես ֆարս (զավեշտ, խեղկատակություն), մի այլ դեպքում՝ որպես ողբերգություն: Ի՞նչ կլիներ, եթե հայը պարտվեր Սարդարապատում: Ի՞նչ ընթացք կունենար հայ ազգի երթը և արդյո՞ք կունենար: Երանի թե Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Մանուկյանի նման ազգասեր նվիրյալներ լինեին նաև մեր օրերում:

Չգիտենք, այն, ինչ կատարվում է այսօր, մեր շուրջը ֆա՞րս է, թե՞ ողբերգություն, բայց իրողությունն այն է, որ 21-րդ դարում ևս Թուրքիան այս անգամ Ադրբեջանի ձեռամբ դարձյալ փորձում է մասնատել Հայաստանը: Գու՞ցե սկսենք սերտել հաղթական Սարդարապատի դասերը: Դա նաև Սևակն էր պատգամում. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից»:

 

 

Վահրամ Օրբելյան

 

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05

Մեղրիում ավագանու 15 մանդատի համար պայքարում է 4 քաղաքական ուժ․ ովքեր են թեկնածուները

02.10.2026 16:50

Ցուցադրանքում ֆրանսահայ երկու արվեստագետի գործերն էին

02.10.2026 16:40