Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը

16.01.2019 11:47
1167

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը։

Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։

Դեռևս չի հստակեցվել Քոչարյանը մասնակցում է նիստին, թե՞՝ ոչ, նշենք, որ հայցը քննվում է փակ ընթացակարգով։

Կա ևս մեկ միջնորդություն, որը ներկայացրել են Քոչարյանի պաշտպանները՝ Քոչարյանի գրավով ազատելու մասին։ Նախքան նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լրագրողների հետ ճեպազրույցում ասացին, որ եթե այսօր դատարանը բավարարի ՀՔԾ միջնորդությունը, ապա արդեն անիմաստ կլինի քննել կալանքը գրավով փոխարինելու իրենց միջնորդությունը։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է հետապնդման։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40