Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ընթացքում

25.12.2025 15:54
484

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են, թե Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական փոփոխությունները ինչ հնարավորություններ կստեղծեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մենք, քննարկել ենք, թե տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները ինչ հնարավորություններ կստեղծեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար և այլն և այդպես շարունակ։ Ես այդ հանդիպման ժամանակ իմ բացման խոսքում ասել եմ, որ հիմա մենք կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում առաջին փուլում առնվազն մինչև «Իջևան» երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ իրականացվեն Ախուրիկի հատվածում՝ Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատված և Նախիջևանից մինչև Երասխի հատված։ Եվ մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Դուք գիտեք, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են։ Ես արտահայտել եմ նաև մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից, և մենք մեր պետական բյուջեի միջոցներով կիրականացնենք այդ վերականգնումները, եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանը պատշաճ ժամկետներում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում»,- նշեց ՀՀ վարչապետը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40