Մեկնարկեց «Բարելավել Կապանի տարածաշրջանի ակումբ-գրադարանների գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագիրը

17.06.2014 15:10
1690

Հունիսի 1-ից «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սկսել է իրականացնել «Բարելավել Կապանի տարածաշրջանի ակումբ-գրադարանների գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանատունը Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի նպատակն է նպաստել Կապանի ծայրամասային թաղամասերում գործող ակումբ-գրադարանների գործունեության բարելավմանը՝ դրանք դարձնելով տեղեկատվության, քաղաքացիների` համայնքային կյանքում ներգրավման ու մասնակցության կենտրոններ` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, դասընթացների, ինչպես նաեւ աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:

Կապանի տարածաշրջանի 15 ակումբ-գրադարանից ընտրված 7 գրադարանի կտրամադրվեն համակարգչային տեխնիկա, գույք, գրականություն: Ակումբ-գրադարանները 1 տարի ժամկետով կապահովվեն ինտերնետ կապով: Կստեղծվեն ակտիվ խմբեր, որոնց համար կկազմակերպվեն 6-օրյա համակարգչային դասընթացներ, կուսուցանվեն Microsoft Word եւ Internet համակարգչային ծրագրերը:

Կկազմակերպվի «Մասնակցությունը ՏԻՄ աշխատանքին քաղաքացիների իրավունքն է» թեմայով դասընթաց, որին կմասնակցեն ինչպես ակումբ-գրադարանների աշխատակիցները, այնպես էլ ակտիվ քաղաքացիներ:

Գրադարանների աշխատակիցների կողմից կկազմվի եւ կիրականացվի միջոցառումների պլան, ներառյալ ավագանու նիստի օրակարգի հիման վրա քննարկումների կազմակերպում, համայնքին հուզող հարցերի ներկայացում ՏԻՄ-ի քննարկմանը եւ այլն:

http://www.ksfa.am/
01 հունիսի 2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40