Մեկնարկեց նոր ուստարին

01.09.2021 14:59
1358

Այսօր կրկին հաճելի աղմուկով լցվեցին դպրոցները: Մանուկների բազմության մեջ հալվեցին առաջին զանգի ղողանջները: Սեպտեմբերի 1-ն աշակերտների համար հայտնությունների մեկնարկ է, սովորեցնողների համար ջանքերի համադրում, որ գիտելիքների  ձեռքբերման ճանապարհը գեղեցիկ ու հաստատուն լինի:

Մեկնարկող ուստարին առանձնանում է  մի քանի առանձնահատկություններով:  Վերջին պատերազմը  ուղղումներ մտցրեց մեր կյանքի բոլոր ոլորտներում: 44-օրյա պատերազմից հետո Սյունիքում են հաստատվել արցախցի մեր հայրենակիցներ, որոնց երեխաները հաճախում են մարզի դպրոցները: Նրանց ուսման մեջ հաջողություն ենք մաղթում եւ ցանկանում վերստին տեր լինել իրենց օջախներին: Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ կրթական ոլորտում: Դրանով պայմանավորված որպեսզի կուտակումներ չլինեն,  առաջին դասարանցիների համար ուստարին սկսվեց օգոստոսի 31-ին:

Ինչեւէ, «Սյունյաց երկիրը» գիտելիքի եւ դպրության տոնի առթիվ  շնորհավորում է մարզի ուսուցիչներին,  մաղթում առողջություն եւ հաջողություններ՝ նոր սերնդի կրթության եւ դաստիարակության գործում, նրանց աշակերտներին՝  հաճելի անակնկալներ գիտելիքների զարմանահրաշ աշխարհում:

Հատկապես աշակերտներին պարզ ճշմարտություն ենք ուզում հիշեցնել.  գիտելիքը ուժ է, ժամանակը՝ ոսկի: Մանավանդ 44-օրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ կռվում հաղթելու համար ամուր ոգու եւ քաջության հետ գիտելիքին առավել մեծ դեր է վերապահված:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40