ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

07.06.2021 16:04
6063

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.06.2021 թ., թիվ 887-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
  • 3×4 չափի երկու լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի փոխանցում):

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին) և սուրճի ընդմիջումները:
Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական մոդուլների խումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):

Պարտադիր կրթամասը ներառում է հինգ մոդուլ՝ 95 ժամ ուսումնական բեռնվածությամբ.

  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
  • Իրավունքի հիմունքներ,
  • Գնումների գործընթացի կազմակերպում,
  • Կիրառական հաշվապահություն,
  • Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Կամընտրական կրթամասից առաջարկվող մոդուլներն են.

  • Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
  • Օտար լեզու հատուկ նպատակներով։

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-ից մինչև 22-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին), հեռ.՝ 098-19-67-07, 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն:
Վերապատրաստման դասընթացը սկսվում է հունիսի 24-ից՝ 20 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝  077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)
Կայք՝ www.gorsu.am
E-mail` [email protected] 
Fb` https://www.facebook.com/TrainingCoursesGSU
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՅՏ

Հ.Գ.

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը Սյունիքի մարզից միակ երաշխավորված կազմակերպությունն է:

 

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար

01.06.2026 14:23

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17