Մելիքսեթ  Պողոսյան. «ՀՐԱՄԱՆԻ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»

30.09.2020 17:51
4065

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհդի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, ում յուրաքանչյուր րոպեն այս օրերին լի է տասնյակ կազմակերպչական աշխատանքներով, հոգսերով ու խնդիրներով, այնուամենայնիվ, ժամանակ գտավ մեզ հաղորդելու Սյունյաց երկրապաhների կազմ ու պատրաստ լինելու, մարտադաշտ մեկնելու մասին: 

-Այս պահին մեր երկրապահ կառույցը նախապատրաստական աշխատանքներ է կատարում եւ սպասում ԵԿՄ վարչության հրամանին: Թշնամու կողմից պատերազմի սանձազերծման առաջին օրից ու ժամից՝ մարզի երկրապահներս արդեն պատրաստ էինք՝ մարտի դաշտ նետվելու: Մեր մարտական պատրաստվածությունն ամենեւին պատահական եւ հապճեպ չէր, ամեն րոպե բոլորիս համար սպասելի էր այս պատերազմը, քանի որ՝ հակառակորդին լավ ենք ճանաչում:

Նախորդ պատերազմական գործողությունները ցույց են տվել, որ մեր հակառակորդը քաղաքակիրթ չէ, մենք պարտավոր ենք ամեն պահ պատրաստ լինել, եւ՝ հոգեպես, եւ՝ բարոյապես, եւ ամենակարեւորը՝ մարտական: Այս պահին էլ՝ այնքան շատ են տարվող աշխատանքները՝ բոլոր իմաստներով, նաեւ՝ ԵԿՄ Սյունիքի բաժանմունքների երկրապահների, կամավորական քաղաքացիների հետ, որ ուղղակի անհնար է բոլորին ներգրավել մեկնողների ցուցակի մեջ, միայն՝ մարտական առաջադրանքները խիզախորեն կատարողներին, փորձառուներին, առողջներին, մարտական խնդրի մեջ՝ արագորեն կողմնորոշվողներին, թեկուզ մեր դասական հրազենով՝ հրաշքներ գործողներին: Մեզ դիմում են նաեւ նախորդ պատերազմներից հոգեպես խիզախ, բայց, ցավոք, հաշմանդամներ, ծանր վիրահատություն տարածներ, խնդրում են, որ ներգրավենք իրենց, զորագրենք, նույնիսկ՝ զայրանում-նեղանում են մեր քաջ ընկերները, ասում, որ մի ձեռքով ու վիրահատված սրտով էլ կարող են շատ օգտակար լինել… Ահա, այս օրերին այսպիսի դժվար իրավիճակում է երբեմն հայտնվում երկրապահ խորհուրդը, ամեն րոպե մեզ մոտ ազգասիրության եւ հայրենասիրության հրաշքներ են տեղի ունենում, մենք պարտավոր ենք նրանց ցանկությունն ու հնարավորությունը զանազանել, խնդրել նրանց, համոզել, որ իրենք ոչ թե ծառայության համար այլեւս պիտանի չեն, այլ՝ մենք առանց այն էլ՝ շատ ենք, ուժեղ ենք, թող՝ մի քիչ սպասեն: Մարզի կռված ազատամարտիկները՝ անկախ տարիքից, առողջական վիճակից, բոլորը միահամուռ ցանկություն են հայտնել՝ մարտի դաշտ մեկնելու, շատ է նաեւ կամավորական ներկայացողների թիվը: Ոգեղեն, մեկ ակնթարթում միաձույլ եւ համախմբվող ազգ ենք, բոլորիս՝ փառք ու պատիվ:

Կարճ ասեմ՝ Սյունիքի երկրապահներն այս պահի դրությամբ նման են վանդակում փակված առյուծի, ով սպասում է մեծ թռիչքի ու առաջխաղացման, պատրաստ՝ անօրինակ սխրանքների, մեր հերոս ու չափազանց երիտասարդ ժամկետայինների կողքները կանգնելուն, նրանց բաժին կրակը մեզ վրա վերցնելուն: Րոպե առ րոպե՝ հրամանի ենք սպասում, - ասաց Մելիքսեթ Պողոսյանը։

Լուրերը՝ ԵԿՄ անդամ, պատերազմական գործողությունների մասնակից-լրագրող՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
 

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38