Մելիքսեթ Պողոսյան. «Սպարապետ Վազգենն ինձ համար Հայաստան էր…»

05.03.2021 10:31
1858

- Պարոն Պողոսյան, Դուք այն մարդկանցից եք, որ շփվել եք Վազգեն Սարգսյանի հետ։ Կուզեինք Ձեր պատկերացրած Վազգեն Սարգսյանը ներկայացնեիք ընթերցողին։
- Վազգեն Սարգսյանը Նժդեհի պես Սյունիքը շատ էր սիրում եւ Գորիսից էր ղեկավարում պատերազմական գործողությունները։ Բոլորին անհատապես գիտեր` հրամանատարներին, կռվողներին։ Երբ հրադադար հաստատվեց, նրան դիմեցի` ասելով, թե կռիվն ավարտվել է, տղաներով ցանկանում ենք անցնել խաղաղ աշխատանքի։ Ասաց` Մելո, հիմա էլ բանակաշինությամբ պիտի զբաղվենք, լավագույն հրամանատարները պիտի մնան բանակում։ Քո ջոկատում պիտի խորհրդակցություն անցկացնես, ովքեր ցանկանում են ծառայությունը շարունակել, անունները ներկայացնում ես նախարարության կադրերի վարչություն, դու էլ առաջնագծում մի գումարտակ կա, գնում եւ հրամանատարությունն ընդունում ես։ Այդպես էլ եղավ։
Խորնարհվում եմ նրա շիրմի ու հիշատակի առջեւ։ Սպարապետի անհատականությունը եւ մեծությունը մոռանալ չի կարելի։ Նրա մահով մեր ընթացքը հարյուր տարով հետ ընկավ։ Եթե նա ողջ մնար Կարեն Դեմիրճյանի հետ, մեր երկիրն ուրիշ երկիր կլիներ։ Ազնիվ մարդ էր, նվիրված մարդ, ճշմարիտ մարդ… Հոկտեմբերի 27-ը հարյուր տարով հետ գցեց մեր երկրի ընթացքը։
Անձամբ ես շատ-շատ մեծ բան եմ կորցրել, նրա մասին խոսելիս մեծ ցավ եմ ապրում։ Վազգենն ինձ համար Հայաստան էր…

Հատված Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հարցազրույցից 
(Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի)

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40