Մելիքսեթ Պողոսյանին՝ ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ

31.08.2026 10:08
1235

Հարգելի պարոն Պողոսյան

Շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 66-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դուք այն հրամանատարներից եք, ովքեր կռեցին հայ ժողովրդի հաղթանակն Արցախյան 1-ին, 2016 թ
․ ապրիլյան պատերազմներում։

Այն հրամանատարն եք, ով Գորիսի ազատամարտիկների առաջնորդությունը ստանձնելով՝ Արցախյան 3-րդ պատերազմի օրերին ամեն ինչ անում էր հայոց Արցախի փրկության համար։

Սյունիքում շարունակում ենք բարձր գնահատել և՛ Ձեր, և՛ մյուս հրամանատարների ու զորականների դերը, ովքեր այդ պատերազմներում տեր կանգնեցին հայոց արժանապատվությանը։

Սյունիքում շարունակում ենք խոնարհվել այն ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր նահատակվեցին հանուն Հայաստանի, հանուն Արցախի և Սյունիքի։

Այն գործիչներից եք, ովքեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հիմնադրեցին հայոց ազգային բանակը։

Ինքը՝ Սպարապետը մի ուրիշ երևույթ–հեղինակություն էր Ձեզ համար։ Քանիցս եք ասել՝ «Վազգենն ինձ համար Հայաստանն է»։

Սյունիքի նորագույն շրջանի պատմությունը ցույց տվեց, որ մարդու և կազմակերպչի Ձեր տեսակը պահանջված է նաև տարածքային կառավարման ոլորտում։ Մոտ երկու տարի զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ Ձեր ջանադիր գործունեությամբ, պատասխանատվության զգացումով ու անկեղծությամբ, հայրենի մեր եզերքին անմնացորդ նվիրվածությամբ, երկրամասի իրական խնդիրների իմացությամբ, հանրային համերաշխության հանդեպ ունեցած հավատամքով, կողքից հրահրվող բոլոր խարդավանքները մերժելով ցույց տվեցիք, թե ինչ որակներ պետք է ունենա պետական այրը և հատկապես Սյունիքի մարզպետը։

Ի վերջո այն անհատներից եք, ովքեր երբեք զբաղեցրած պաշտոնով կամ հանրային դիրքով չեն ընկալվում։

Մելո–Մելիքսեթ Պողոսյան անունը որոշակի խորիմաստություն է պարունակում, նաև այսօր՝ պաշտոն, հանրային դիրք ու հեղինակություն, իսկ ամենակարևորը՝ համերկրացիների սերը։

Այսօր, երբ այլևս պետական պաշտոն չեք զբաղեցնում, շարունակում եք վայելել հազարավոր սյունեցիների հարգանքը, շարունակում եք ընդօրինակման արժանի լինել բոլոր այն հայրենատեր սյունեցիների համար, ովքեր երազում են Սյունիքի բռնազավթված տարածքներն ազատագրված տեսնել, ովքեր երազում են Սյունիքի  շուրջ խաղերն ավարտված տեսնել։

Ձեզ քաջառողջություն և հետագա ակտիվ ներկայություն մեր երկրամասի հանրային կյանքում, նաև Սյունիքի կորսված արժանապատվության վերականգնման ճանապարհին։

 

«Սյունյաց երկիր»

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15