Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան

18.06.2026 19:24
366

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին  լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հիշեցրել են փողոցային պայքարի մասին իր որոշ թիմակիցների հայտարարությունները, որոնք ցավոտ են ընդունվել, այսինքն, մարդիկ իրենից հենց այդպիսի քայլեր են ակնկալում, ըստ այդմ՝ ինչ ակտիվ քայլեր են արվելու:

«Ես ասել եմ, որ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն, եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, մենք դրա դեմ պայքարելու ենք: Ես, իրոք, անկեղծ վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, մենք դրա համար արել ենք ամեն ինչ, մենք մեր հարցումներով տեսել ենք դա, մենք տեսել ենք այդ հաղթանակը՝ վատագույն դեպքում 2 ուժի հաղթանակը, բայց հաղթանակը գողացան խախտումներով:

Նախընտրական փուլում արեցին ապօրինություններ, հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ, մենք բոլոր դեպքերում գործ ունենք պետության հետ: Մեր թիմակիցները կալանավայրերում են, եթե մենք թույլ տայինք գոնե մեկ ապօրինություն՝ վստահ եղեք, որ ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ ղեկավարների հետ միասին, այսօր կգտնվեին կալանավայրերում:

Միգուցե մենք հիմա ունենք այդ պլան Բ-ն, որի մասին դուք ասում եք, դրա համար մենք կշարժվենք այդ պլան Բ-ով, կհամախմբենք ընդդիմությանը, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության»,- ի պատասխան՝ հակադարձեց Կարապետյանը՝ շեշտելով, որ ինքը փորձառու մարդ է, գիտի, թե  ինչ քայլերով հասնել հաղթանակի:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25