Մենք Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի հետ ենք. Արամ Ա Կաթողիկոսի ուղերձը

28.05.2023 23:22
843


 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական ոգեշունչ պատգամ է հղել Մայիսի 28-ի առթիվ։ Նա նշել է, որ այս պայմաններում չէր կարող չանդրադառնար Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

«Այսօր Հայաստանից եւ հատկապես Հայստանի իշխանություններից այնպիսի մոտեցումներ կլսենք, որոնց նկատմամբ մեր Սուրբ Աթոռը չի կարող լուռ մնալ: Հայաստանի իշխանության կողմի մենք պատրաստակամություն ենք լսում, հանձնառություն, ընդունելու Ադրբեջանի հողային ամբողջականությունը, արդյոք կմտածեն այս մոտեցման վտանգավոր հետեւանքների մասին: Արցախը լքված է, Հայաստանը կոչ է անում Արցախին եւ Ադրբեջանին բանակցելու իրար հետ: Նման կրավորական եւ անտարբեր մոտեցում Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը եւ նույնիսկ գոյությունը: Հայաստանից նաեւ լսում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարբերություն եւ անջատում դնել ազգային շահերի եւ պետական շահերի միջեւ, երեւույթ, որը դարձյալ անընդունելի է մեր ժողովրդի համար»,-ասաց նա: 

Արամ Ա կաթողիկոսը ընդգծեց, որ չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին:

«Անկախությունը իրավունք չէ, աստվածատուր պարգեւ է եւ իրավունք, հետեւաբար ոչ մի ազգ իրավունք չունի անտեսելու ուրիշ ազգի ինքնորոշման իրավունքը: Արցախի ժողովուրդը 32 տարի առաջ իր ինքնիշխանությունը որոշել եւ հաստատել է, իր կեցվածքին միշտ ամուր է մնում: Հետեւաբար այսօր մենք պետք է անդրադառնանք՝ ինչ քէ նշանակում ազգային շահերը եւ պետական շահերը անջատել իրարից: Ազգային եւ պետական շահերը իրար հակադրելը ազզգային, քաղաքական հերետիկոսություն է»,-ասաց նա:

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսքն ուղղելով արցաախցիներին, ասաց որ իրենք Արցախի հետ են, իրենց բոլոր կառույցներով եւ ժողովրդով. «Մենք Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի  հետ ենք, այս է պատգամը մայիսքսանության նահատակների, մայիսքսանության սերունդների»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40