Մենք չենք չեղարկել, մեկնում ենք. վարչապետը՝ Գրանադայում կայանալիք հանդիպման մասին

04.10.2023 18:32
788

Շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ կա հնարավորություն՝ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Գրանադա մեկնելու այցին, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե չի մասնակցելու նախատեսված հանդիպմանը:

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը, և, ընդ որում՝ ասեմ, որ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ կա հնարավորություն՝ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու, և, ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում: Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության. դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ:

Հիմա քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց և հասկանալիորեն էլ օդանավակայանի ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել (կոչեր էին հնչել, որ պետք է փակել օդանավակայանի ճանապարհը՝ թույլ չտալով վարչապետին մեկնել Գրանադա - խմբ.), հիմա տեսանք, թե ինչ եղավ. պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով:

Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրենք, որ նախ՝ խամաճիկային ընդդիմությունն իր բոնուսները հերթական չի ստանա, որովհետև, ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իր ձեռքով չի լուծվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, Գրանադա այցելությունը չեղարկված չէ, պատվիրակությունով են մեկնելու, որի կազմում ընդգրկված են ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը:

«Մենք չենք չեղարկել, մեկնում ենք, և այնտեղ ունենալու ենք հանդիպումներ, և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել:

Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգը, հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու, և ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»,- ասաց նա:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40