Մենք չենք վնասում ՌԴ շահերին, բայց Հայաստանի հարցում Թեհրանի դիրքորոշումն անսասան է. Իրանցի պատգամավոր

27.09.2023 23:16
815

Իրանը փորձում է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել այնպես, որ չվնասի Ռուսաստանի շահերին, սակայն միջանցքի կամ Հայաստանի սահմանների հարցում Իրանի դիրքորոշումն անսասան է: Այս մասին սեպտեմբերի 27-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

«Մինչ այժմ Իրանը ցույց է տվել, որ իր համար այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնքան լուրջ նշանակություն ունի, որ Թեհրանը չի գայթակղվել որևէ առաջարկով, որը կարող էր արվել տարբեր մակարդակներում բանակցությունների ընթացքում։

Հնարավոր է, որ դեռ առաջարկներ լինեն, այդ թվում՝ Ռուսաստանից, սակայն Թեհրանը կարևոր է համարում Հայաստանի միջոցով դեպի հյուսիս մուտքը, հատկապես հաշվի առնելով Կովկասի մեծացած դերը Մերձավոր Արևելքի հետ կապերի առումով: Ուստի Հայաստանի տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը կարևոր գործոն է Իրանի համար»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նշեց, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, միշտ մտածել է սեփական շահերն առաջ տանելու մասին և դա համարել է առաջնահերթություն։

«Պարզ է, որ Ռուսաստանը կփորձի իր օգտին օգտագործել այն երկրների գործոնը, որոնք նախկինում եղել են ռուսական պետության կազմում կամ նրա ազդեցության ուղեծրում։

Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը կարծում էր, որ ինչ-որ չափով Ռուսաստանը թույլ է տվել, որ իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես դրանք զարգացան՝ ելնելով իրենց նպատակներից։ Իսկ այդ ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմ դեռ չկար։

Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններն ավելի են սերտացել՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ գտնվում են պատժամիջոցների տակ, սակայն կողմերից յուրաքանչյուրն ունի իր վերապահումները»,- հավելեց Բեգլարյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34