Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Միրզոյան

14.10.2025 16:17
489

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության, և կամ նոր Սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքի հարցն է»,- ասել է նախարարը:

Միրզոյանի խոսքով` Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն այժմ Ադրբեջանի միակ նախապայմանն է, որը Հայաստանը չի ընդունում:

«Ադրբեջանը շարունակում է նախապայման դնել Սահմանադրության փոփոխության հարցը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ասաց Միրզոյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40