Մենք ԿԸՀ-ի ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին. «Միասնության թեւերի» հայտարարությունը

15.06.2026 23:20
442

ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին, այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը։

«2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով։

Մասնավորապես, ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ․ ՔՊ կուսակցության ամբողջական սպասարկմանն էր դրվել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը։ Այդ մարմիններում, նրանց կազմակերպություններում (ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ և այլն) աշխատանքի էին նշանակվել տարբեր անձինք, որոնք լծված էին ՔՊ կուսակցության օգտին քարոզարշավի գործընթացին։

Այսինքն՝ գործում էր իշխանության բարձր մակարդակով ղեկավարվող, նախապես ծրագրված սխեմա, որ հատուկ է ամբողջատիրական ռեժիմ հաստատող իշխանություններին։

Պետության բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու էին ՔՊ կուսակցության քարոզարշավի համար, քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի, ճնշման և վախի՝ հօգուտ ՔՊ կուսակցության։ Այս ընտրություններն առանձնացան նրանով, որ համայնքապետերն ու մարզպետները համակարգում, ղեկավարում, ինչպես նաև անմիջականորեն էին վախեցնում ու ճնշում մարդկանց (օրինակ՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, ուսուցուցիչների ու դաստիարակների, ուսանողների և այլն)։

Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ ՔՊ կուսակցության ղեկավարի հավաքներին՝ սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլ ճնշումների։ Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերը հաստատող ձայնագրություններ, այդ թվում՝ մանկապարտեզների տնօրեններին պարտադրելու վերաբերյալ, դիմեցինք իրավապահ մարմիններին, սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանցից այդպես էլ արձագանք չեղավ։ Մինչդեռ, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կապված՝ իրավապահ մարմինների միջամտությունները, որոնք հաճախ տեղի էին ունենում Նիկոլ Փաշինյանի հանրային հրահանգներով, կայծակնային էին ու համակարգված և ուղեկցվում էին հանրության մոլորեցնող իշխանական միակողմանի քարոզչությամբ։

Մենք դատապարտում ենք ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, բայց նաև արձանագրում ենք՝ դրա բացահայտ կիրառողը հենց ՔՊ իշխանական կուսակցությունն էր, որը քարոզարշավին նախապատրաստվելու շրջանակներում պետական բյուջեն օգտագործեց այդ նպատակներով։

Այս ընտրություններում ՔՊ կուսակցության առաջնորդը քաղաքացիների կամքի վրա ապօրինի ազդեցության նպատակով գործադրեց բացարձակ անընդունելի նախընտրական հնարք՝ ազգային դիմադորղականության հիմքերին հարվածող պատերազմի վախի սերմանումը։

Ամբողջ քարոզարշավը, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով, սպառնալիքներով և ատելության խոսքով։ Այնուհետև այդ ամենն իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի տարբեր էջերով առավել մեծ տարածում էր ստանում։ Արդյունքում՝ քաղաքացին զրկվեց բովանդակային ծրագրերը համեմատելու, գնահատելու և գիտակցված ընտրություն կատարելու իրական հնարավորությունից։

Այս ընտրությունները աչքի ընկան նաև օտար մայրաքաղաքներից՝ Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և Մոսկվայից ՀՀ ԱԺ ընտրություններին միջամտություններով։

Արդյունքում՝ հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն ավելի խորացրին պառակտումը, հասարակության մեջ տարածեցին անհանդուրժողականություն ու վախ։

Նիկոլ Փաշինյանը քվեարկության ավարտից անմիջապես հետո հայտարարեց, թե ՔՊ կուսակցությունը հաղթել է ընտրություններում և միանձնյա ձևավորելու է Կառավարություն այն պայմաններում, երբ քվեարկության արդյունքների ընդամենը 10 տոկոսից մի փոքր ավելին էր հաշվարկված։ ԿԸՀ-ի կայքում քվեարկության արդյունքների ամփոփման թարմացումները կատարվում էին անկանոն, անհասկանալի պարբերականությամբ, իսկ թվերն անհասկանալիորեն նվազում կամ ավելանում էին։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հակասահմանադրական է, դուրս է վարչապետի լիազորությունների շրջանակից և ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի նկատմամբ անօրինական ճնշում է։ Մեկ այլ անօրինականություն էր նույն պահին ընդդիմադիր տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու նրա հոխորտանքը՝ որպես իրավապահ մարմիններին ուղղված հրահանգ։

Մենք համոզված ենք, որ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Այս հայտարարության գնահատականները հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա և հաստատված են կոնկրետ փաստերով։

Նկարագրված անօրինականություններով ձևավորված Ազգային ժողովն ունենալու է ժողովրդի վստահության և լեգիտիմության լրջագույն պակաս։ Այս պայմաններում ամենամեծ վտանգը գործող իշխանության վերարտադրությունն է՝ իր ապազգային և հակապետական քաղաքականությամբ։

Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի, քանի որ դրանք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական կամքը։ Միաժամանակ, աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը։ Նման հայտարարությամբ մենք հանդես ենք եկել նաև հունիսի 8-ին։

Մեր պայքարը շարունակելու ենք իրավական, քաղաքական և հնարավոր բոլոր օրինական միջոցներով»։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38