Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան

05.03.2026 19:05
413

Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝  Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Գրել է ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը։

«Սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ, հարգելի հայրենակիցներ․

Շուտով խորհրդարանական ընտրություններ են և այս օրերին կամաց-կամաց ձևավորվում են քաղաքական ուժերը և ներկայացնում իրենց տեսլականները։

Բնական է, շատերիդ հետաքրքրում է իմ դիրքորոշումը՝ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ, թե՝ ոչ։

Բոլորս հիշում ենք, 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ  նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։   

Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում՝ բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն։

Եվ այդ ճանապարհին՝ ես, ընտանիքս ու թիմակիցներս բավականին ծանր ու լուրջ փորձությունների միջով անցանք և շարունակում ենք անցնել։ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։ 

Սիրելի հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը ու փոխել։

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, բոլորդ գիտեք՝ ես և իմ թիմը գրեթե միշտ եղել ենք քաղաքական պայքարի մասնակիցը և այսօր բնական ու տրամաբանական է, որ ես պիտի մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝  Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող  ընկեր է։

Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների  համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։

Առաջիկայում  կխոսենք «Առաջարկ Հայաստանին»  ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող  ծրագրերից։

Առաջն Աստված»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40