Ucom-ի բաժանորդներն անվճար կդիտեն «Հին արքաներ» պատմական դրաման

14.02.2019 17:38
1203

Այսուհետ Ucom հեռուստատեսության բաժանորդները կարող են «Տեսավարձույթ» բաժնում անվճար դիտել «Հին արքաներ» պատմական դրամայի 24 մասերը, որն առաջին անգամ 2016թ․ հեռարձակվել է բացառապես Ucom ցանցում ցուցադրվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ucom ընկերությունից: Նախաքրիստոնեական դարաշրջանում ծավալվող պատմությունը ցուցադրվել է նաև 2018 թվականին Արմենիա հեռուստաալիքի եթերում։

«Հավատարիմ լինելով հայկական որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծմանն ու առաջխաղացմանն աջակցելու գաղափարին՝ Ucom-ը նաև նվազեցրել է հատուկ Արմենիա Պրեմիում հեռուստադիտողների համար ստեղծված տեսաբովանդակության թվով 11 նախագծերի դիտման գինը։ Այժմ «Տեսավարձույթ» բաժնում վերջին տարիների հայկական հեռուստաարտադրանքի մեկ էպիզոդի դիտման գինը սահմանվել է 100 դրամ նախկին 200, 250 կամ 300 դրամի փոխարեն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի բաժանորդները կարող են 100 դրամով դիտել մասնավորապես «Միլիոնը թակարդում», «Նվագախմբի երեխաները», «Հետհաշվարկ», «SOS. փրկենք մեր հոգիները», «Stand Up» (1 և 2-րդ եթերաշրջան), «Թունավոր սեր», «Դեպի երազանք», «Ես տեսնում եմ», «Ցանկալի փեսացուն», «Մենչ չելենջ» և «Գնված երջանկություն» նախագծերի յուրաքանչյուր էպիզոդը։   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40