Մենք միշտ զգոն ենք և հակառակորդի յուրաքանչյուր գործողության տալու ենք համարժեք պատասխան. զինծառայող

03.10.2019 19:08
1256

Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալներով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    Պարույր  Ամիրխանյանը՝  անդրադառնալով    հակառակորդի   անօդաչու թռչող սարքը   խոցելուն, ասել է,  որ   իրենց  ստորաբաժանումը  կրելով     շուրջօրյա     մարտական  հերթապահություն     և      ստանալով  վերադաս  հրամանատարության  ցուցումը՝     օդային     տարածության  տվյալ   հատվածում   հակառակորդի  անօդաչու   թռչող  սարքի   գոյության  մասին,    անմիջապես   կատարել են համապատասխան     միջոցառումներ, որի  արդյունքում  խոցվել  է   հակառակորդի  «ORBITER-2»   տիպի  անօդաչու   թռչող  սարքը:

«Նման  դեպքեր  լինում  են  և  հակառակորդը  միշտ  էլ  ստանում   է  իրեն     արժանի  պատասխանը: Հավաստիացնում եմ, որ օդային  տարածությունն     ամբողջությամբ  վերահսկվում  է,   և  հակառակորդի  ցանկացած     օդային  ոտնձգություն  այսուհետ  ևս     կարժանանա    համարժեք  պատասխանի»,-նշել  է   Պ.  Ամիրխանյանը:

Հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայող  Արմեն Բաբայանն  էլ   ասել է, որ  հակառակորդը  հերթական  անգամ   փորձել  է  մխրճվել  ՊԲ  դիրքը, որն  էլ դիրքի  անձնակազմի   ճիշտ  և   ժամանակին   կատարած    գործողությունների  արդյունքում  կասեցվել է:
«Մենք   միշտ  զգոն  ենք  և  հակառակորդի   յուրաքանչյուր  գործողության    տալու  ենք  համարժեք  պատասխան»,-նշել   է  Ա.  Բաբայանը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40