Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել, եթե Իրանի շահերը վնասվեն. ԻԻՀ փոխնախագահ

01.02.2024 17:07
746

Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը վնասվեն, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը՝ Jamaran-ին տված հարցազրույցում։

1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր ուղերձը Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց բոլոր դաշնակիցներին այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում, բայց, եթե մեր թշնամիները հիմար են և ցանկանում են վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության շահերին, ապա մեր ձեռքերը կապված չեն ինքներս մեզ պաշտպանելու համար», ընդգծել է Իրանի փոխնախագահը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, խոստանալով կոշտ պատասխան տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման համար, անգամ իր համար դեռ չի պարզաբանել այս հարցը։

«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մենք երբեք չենք ձգտել պատերազմի և լարվածության: Միևնույն ժամանակ, մենք հզոր երկիր ենք, և եթե մեր թշնամիները հիմար են, մենք անպայման կստիպենք նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահը, գրել է  infoport.am-ը։

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40