Մենք պետք է ոչ թե զոհի վիճակում մեզ զգանք, այլ հակառակը. անցյալի այդ ցավալի ժառանգությունը մեզ պետք է պայքարի ուժ տա. Ռուբեն Վարդանյան

24.04.2023 14:47
7124

1915-ից մինչև 1923 թվականը շարունակվող Հայոց ցեղասպանության տարիներին մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև հայրենիք, մշակույթ, պատմություն ու արժանապատվություն: Այսօր էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքը կախված է Արցախի, այստեղ ապրող 120 հազար հայության, այդ թվում ՝ շուրջ 30 հազար երեխաների վրա:

Որպես ցեղասպանությունը վերապրածի թոռ՝ համոզված եմ, որ ոգեկոչելով մեր անմեղ զոհերի հիշատակը, կրելով այդ ցավը՝ մենք պետք է ոչ թե զոհի վիճակում մեզ զգանք, այլ հակառակը. անցյալի այդ ցավալի ժառանգությունը մեզ պետք է պայքարի ուժ տա, որը վերածելով հզոր էներգիայի՝ կկառուցենք մեր ապագան ու այլևս երբեք թույլ չտանք մեր ազգի կյանքում նման էջերի կրկնությունը:

Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու: Անթույլատրելի է տուրք տալ միտումնավոր շրջանառվող այն նարատիվներին, թե մենք փոքր, անզոր ու թույլ ենք և ոչինչ չենք կարող անել: Անգամ ցեղասպանության տարիներին մենք ունեցել ենք պայքարի ու այդ պայքարի արդյունքում հաջողությունների օրինակներ:

Մենք կրկին, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին, սպասում, որ ուրիշները «խորը մտահոգություն հայտնելուց» բացի կգան և մեր փոխարեն մի բան կանեն, մեզ կփրկեն այս արհավիրքից: Մինչդեռ անելիքը մեր ձեռքերում է. ուղղակի պետք է ազգովի համախմբվել Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ, ծրագիր ու գործողություններ ունենալ ու գնալ առաջ, անել հնարավոր ու անհնարին առավելագույնը՝ Արցախը փրկելու համար: Ու իմ այս կոչը նաև այսօր աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ողջ հայությունն է ուղղված:

Ճիշտ ժամանակն է հիշելու Նժդեհի խոսքերը ուղղված հայոց մտավորականությանը. «Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք: Վաղը կկորչենք իսպառ-եթե մնացինք այս մտայնությամբ: Կփրկվենք, եթե ազատվենք նախապաշարումներից, եթե փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով...»:

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10