Մենք քո ապագա զինվորն ենք, Հայաստան

18.06.2015 02:48
2083

Հայոց բանակի զինվորներն ու Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության զինվորիկները Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճի բեմում տոնում էին մայիսյան հաղթանակները:

«Մենք քո ապագա զինվորն ենք, Հայաստան» խորագիրը կրող տարեվերջյան հաշվետու հանդեսի հիմքում դրված էր բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարեւորությունը, որը ներկայացվեց փոքրիկ հրաշքների մատուցմամբ:

Հայրենիքի այսօրվա պաշտպաններից թույլտվություն ստանալուց հետո մանուկներն անցան տոնական միջոցառման ներկայացմանը: Բեմը լեցուն էր հաղթական երգերով, խրոխտ պարերով, ասմունքով, բեմականացմամբ, ուր ասելիք կար, խորհուրդ կար ու մեծ իմաստ՝ պարուրված հավատով…

Միջոցառմանը ներկա էին 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ, հյուրեր, ովքեր շնորհավորեցին հաղթանակների առթիվ: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նույնպես շնորհավորեց, իր ելույթում կարեւորեց բանակ-հասարակություն կապի ամրապնդումը եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ ՆՈւՀ ղեկավարներին այս դժվարին գործը ստանձնելու եւ պատվով կատարելու համար: «Ինձ համար շատ հաճելի է երկու ժամ գտնվել երեխաների մոլորակում, ուր միշտ բարին է հաղթում: Ամեն անգամ, երբ նայում եմ փոքրիկների աչքերի մեջ, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Նրանց վաղվա բարեկեցիկ կյանքի համար այսօր մենք ենք պատասխանատու եւ ամեն ինչ փորձում ենք այնպես անել, որ վաղվա օրը նրանց համար ավելի պայծառ լինի: Մենք երկու բանակ ունենք: Առաջինը մեր հայոց բանակն է, ում վստահված է մեր այսօրվա պաշտպանությունը: Երկրորդը՝ կրթական բանակն է, ինչը հույս է ներշնչում, որ մեր ապագան կլինի հուսալի ձեռքերում»:

Թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական կոլեկտիվը, հաստատության տնօրեն Ժասմենա Խաչատրյանի գլխավորությամբ, ամեն ինչ արել էր միջոցառումն ըստ պատշաճի եւ գաղափարական ու գեղարվեստական բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվ դա նրան հաջողվեց:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40