Թշնամու լեզուն հասկանալը՝ նրան հաղթելու նախապայման․ ադրբեջաներենի մասնագետների նոր սերունդ է պատրաստվում

08.06.2022 19:55
997

2020թ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թշնամին մեր լեզուն ավելի լավ է հասկանում, քան մենք՝ իրենը։ Տարիներ շարունակ ադրբեջանագետ Արամ Փոլադյանը և ընկերները նկատել են, որ մեր երկրում ադրբեջաներենի որակյալ մասնագետների պակաս կա։ Արդեն պատերազմից հետո ընկերների հետ որոշել են, իրենց ներուժն օգտագործելով, գոնե մասամբ լուծել խնդիրը։ Արդեն մեկ ամիս հետո ադրբեջաներենի ուսուցման մասնագիտական կենտրոնի առաջին շրջանավարտները կավարտեն ուսուցումը՝ ասում է կենտրոնի համահիմնադիր Արամ Փոլադյանը։

«Ադրբեջանցիները 30 տարի ամեն օր, ամեն րոպե պատրաստվել են պատերազմին՝ այդ թվում պատրաստելով նաև հայերեն գերազանց իմացող մասնագետներ։ Ես ինքս էլ իմ փորձով շատ լավ գիտեմ, թե ինչ ցավալի իրադարձություններ ու միջադեպեր են տեղի ունեցել այն պատճառով, որ ադրբեջանցիները փայլուն տիրապետել են հայերենին, իսկ մենք կամ չենք ունեցել մասնագետներ, կամ ունեցել ենք, բայց շատ քիչ»,– ասում է Արամ Փոլադյանը։

Երբ նախորդ տարի կենտրոնը հայտարարել է ադրբեջաներենի ուսուցման դասընթացների մեկնարկը, հայտատուների թիվը սպասածից մի քանի անգամ ավելի է եղել, նրանց թվում՝ նաև դպրոցականներ և կանայք։ Կենտրոնի հիմնադիր Արամ Փոլադյանը նկատում է՝ իրենց նպատակը թիրախային ուսուցում իրականացնելն է։

«Առաջին գերնպատակը իհարկե ադրբեջանցիների դեմ նաև տեղեկատվական դաշտում պայքար մղելն է, երկրորդ նպատակը, իհարկե, թշնամուն, թշնամի պետությունը ճանաչելը և լեզվին տիրապետելը, ինչն ամենահզոր զենքերից մեկն է, ինչպես նաև այս ամենով պայքարի նոր ոգի սերմանելը նաև ժողովրդի մեջ»։

Հայագիտությունը վաղուց Ադրբեջանում պետական ուշադրության ներքո է՝ նկատում է մասնագետը․ նրա կարծիքով` Հայաստանում ևս ադրբեջանագիտությունը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա, սակայն` հստակ մշակված քաղաքականության համատեքստում: Արամ Փոլադյանը կենտրոնում սովորողների հստակ թիվ չի նշում, միայն վստահեցնում է՝ հաջորդ՝ 2022-2023 ուսումնական տարում նախատեսում են մասնակից–ուսանողների թիվը կրկնապատկել։

«Սա մեզ հնարավորություն կտա ընդամենը մեկ տարի հետո տարբեր ոլորտներին մատակարարել ավելի մեծ թվով որակյալ մասնագետներ։ Մենք մեր ուսանողներին ոչ միայն ադրբեջաներեն ենք դասավանդում, այլ նաև ուսումնասիում ենք թշնամուն, թշնամու երկիրը, սկսած կրոնից, մշակույթից, որպեսի մարդիկ կարողանան ճանաչել թշնամուն, քանի որ հաջողված պայքար մղելու համար պետք է լիապես ճանաչես թշնամուդ, հետո նաև՝ սովորել լեզուն»,– ասում է ադրբեջաներենի կենտրոնի համահիմնադիրը։

Ադրբեջաներենի ուսուցումը ոչ միայն մասնավոր այլ նաև պետական համակարգի ուշադրության կենտրոնում է։ ԿԳՄՍ նախարարությունը «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» նախատեսում է Հայաստանի կրթական համակարգում ներառել հարևան երկրների, այդ թվում ադրբեջաներենի, թուրքերենի, վրացերենի դասավանդումը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ ռազմավարությունը ներկայացնելիս շեշտել էր․

«Հանրակրթությունը պետք է մեր երեխաներին ծանոթացնի մեր տարածաշրջանին․ զարգացման ծրագրով երրորդ օտար լեզվի հնարավորություն է տրվում, և ես կարծում եմ, որ այն դպրոցները, որոնք ունեն այդ հնարավորությունը և ռեսուրսը, կարող են դա կազմակերպել։ Մենք ունենք ռեսուրսների լրջագույն խնդիր․ կարող եք գույքագրել և հասկանալ՝ այսօր երկրում քանի վրացերենի մասնագետ կա։ Հետևաբար՝ սա խնդիր է, որ պետք է լուծված լիներ շատ ավելի վաղուց, և ես շատ ուրախ եմ որ մենք ռազմավարության ծրագրում այդ խնդիրն ունենք»։

Հայաստանում ադրբեջաներեն ու թուրքերեն ներկայում ուսուցանվում են միայն ԵՊՀ-ում և ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում։ ԵՊՀ-ում ադրբեջանագիտությունն ուսումնասիրվում է «թյուրքագիտություն» մասնագիտության շրջանակում առանձին դասընթացներով՝ պատմություն, գրականություն, տնտեսություն։ Դասավանդվում է նաև «կովկասագիտություն» առարկան՝ կովկասյան ժողովուրդների պատմությունը՝ արևելագիտության շրջանակում․ ադրբեջանագիտություն, որպես այդպիսին, ամբողջական ծրագրով կրթական համակարգում չկա արդեն 2017-ից։

«Ադրբեջանագիտություն» մասնագիտացմամբ ԵՊՀ–ում 2016թ–ին սովորել է 4 ուսանող, իսկ 2017թ․–ին՝ 10։ Հաջորդ տարիներին  նման տեղեր չեն հատկացվել։  Տեղերը ձևավորվում են գերատեսչությունների պատվերների հիման վրա և հաստատվում են Կառավարության որոշմամբ։ 2018, 2019 և 2020թթ․ ընթացքում պետական գերատեսչություններից նման պատվեր չի եղել, և ուսումնական ծրագիրը չի շարունակվել։ Հիմա լեզվի պահանջարկը մեծացել է․ ինչն ուղղակիորեն բերել է կրթական նոր ծրագրի ներդրման անհրաժեշտության։

ԿԳՄՍ նախարարությունից ավելի վաղ «Ռադիոլուրին» փոխանցել էին, որ ԵՊՀ-ում կներդրվի ադրբեջանագիտության մագիստրոսական ծրագիր․ կստեղծվի ուսումնական նոր պլան։ Նախագիծը կա, ժամկետերը  ևս հայտնի են։

«Արդեն նախատեսում ենք ունենալ այդ ծրագրերը, և հաջորդ՝ 2023-2024 ուսումնական տարվանից պետք է ներդնենք դրանք՝ որպես կրթական ծրագիր ու սկսենք իրականացնել ընդունելություն։ Դրա համար մենք պետպատվերով տեղեր ենք սահմանելու՝ մինչև ութ տեղ։ Լեզուների հարաբերակցությունը կախված կլինի այդ տարվա քաղաքականությունից»,– ասում է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։

Թշնամուն դիմագրավելու համար պետք է ճանաչել ու չթերագնահատել նրան։ Տարածաշրջանային խաղացողներին հասկանալու, անվտանգային ու արտաքին քաղաքականություն մշակելու առաջին քայլերը սկսվում են կրթական ծրագրերից։Մինչ մենք քննարկում ենք բուհերում ադրբեջանագետներ պատրաստել– չպատրաստելու հարցը, Ադրբեջանի դպրոցներում ու բուհերում հայերեն են սովորում ու հայագիտության դասընթացներ կազմակերպում՝ հայատյացության ակնհայտ միտումով։

hy.armradio.am

Պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս․ Սամվել Կարապետյան

27.09.2026 12:34

Երեք տարի գերության մեջ

27.09.2026 12:27

Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արևաբույր տղաներ, հրի և սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…

27.09.2026 11:54

«Հայոց Արծիվներ»․ պատերազմի առաջին օրերից՝ Արցախի առաջնագծում

27.09.2026 11:30

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնումը պետք է լինի խաղաղության հիմքում. Բաղունց

27.09.2026 10:42

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների

27.09.2026 10:33

Հայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են

27.09.2026 10:17

Քաջազուններ Սյունյաց՝ դուք մարտնչեցիք արիաբար եւ հոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ վերստին սրբացնելով հայող հողը

26.09.2026 20:50

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

26.09.2026 11:40

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41