Մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից․ Նիկոլ Փաշինյանը կրթական նոր ծրագրի մասին

11.11.2021 17:15
1728

Սյունիքի մարզից մեկնարկում է կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագիրը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կառավարության ծրագրում և մեր նախընտրական ծրագրում մատնանշել ենք առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգվելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևոր է մեր ծրագրի այն դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում։ Եվ հիմա շատ կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ։ Ես նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում՝ ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր ծրագիր է։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ մենք մեր այս ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից»,- ասաց նա։

Ըստ նրա՝ դրված ամենակարևոր նպատակը հետևյալն է՝ կրթությունը պետք է իրականում հասանելի լինի ՀՀ բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը։ «Շատ հետաքրքիր հետազոտություններ են արված և այդ հետազոտությունների վրա է հիմնված մեր աշխատանքը։ Հետազոտություն համար մեկ՝ այսօր ՀՀ-ում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը։ Հաջորդ կարևոր վիճակագրությունը՝  տարրական դպրոցի ավարտին մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Այսինքն՝ չորրորդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը չի կարողանում կարդալ կամ հասկանալ։ Եվ ահա այստեղ մենք ունեինք հետևյալ խնդիրը։ Պարզ է, որ այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք։ Մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից։ Եվ միայն Կապան խոշորացված համայնքում այդ կրթական  ծրագիրն իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- ասաց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40