«Մենք սովորել ենք հետ մղել անօդաչուների հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ». Պուտին

02.11.2021 19:20
15431

Ռուսաստանը ներկայում ունի ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է interfax.ru-ը:
«Մենք պետք է շարունակենք աշխատել դրանց (անօդաչու թռչող սարքեր) վրա, աշխատենք այնքան ջանասիրաբար, որքան վերջերս: Ես նկատի ունեմ, ներառյալ արհեստական ինտելեկտի օգտագործումը և տեխնոլոգիայի և գիտության ամենաժամանակակից ձեռքբերումները», - ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարության հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ այս աշխատանքը պետք է հիմնված լինի տվյալ թռչող սարքերի օգտագործման Ռուսաստանի փորձի վրա։
Նախագահը նաև ասել է, որ ռուս զինվորականները սովորել են, թե ինչպես արդյունավետ կերպով հետ մղել անօդաչու սարքերի հարձակումները։
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն (անօդաչու ավիացիան) իրեն դրսևորել վերջին տարիներին զինված հակամարտություններում, որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող է լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակումներ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը։

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02