Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ

01.11.2020 11:26
2753

 Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին:

Նշվում է, որ 4.800 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման գործարքը Էրդողանն ու Պուտինը  ստորագրել էին 2010 թվականին, սակայն այժմ այն կասկածի տակ է, քանի որ երկու առաջնորդները հակասություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ: «Dünya»-ի թղթակից Քերիմ Ուլքերը հայտնել է, որ «Ինտեր ՌԱՕ» -ն, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը, ծրագրից դուրս է եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդի նիստից հետո: Հոդվածում շեշտվում է, որ այս հեռացումը հաջորդում է նրան, որ Լեռնայի Ղարաբաղի պատերազմում Թուրքիան ռազմական միջամտությամբ սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի:

Թղթակցի տեղեկություններով՝ որոշումը պայմանավորված է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Իգոր Սեչինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քաղաքական կապերով: «Հատկանշական է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ղեկավարում է Իգոր Սեչինը ( հայտնի է որպես Ռուսաստանի երկրորդ հզոր անուն), դուրս է եկել «Ակկույու» ատոմակայանի նախագծից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուց անմիջապես հետո»,-ասել է թղթակիցը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02