Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը. Գարեգին Բ

03.07.2025 21:27
461

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։

2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ հիմնադրվեց Եկեղեցասեր երիտասարդաց գրասենյակը, որը հետագայում հիմք դարձավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ձևավորման։

Հուլիսի 2-7-ը համահայկական ուխտագնացությունը կազմակերպվել է ՀԵՀԵՄ-ի կողմից, որին մասնակցում են շուրջ 300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի ու Սփյուռքի թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ներկաներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ ՀԵՀԵՄ 25-ամյա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է Հայ Եկեղեցու առաքելական կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Հովնան արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց նաև Նորին Սրբությանը 25 տարի առաջ կառույցի նախաձեռնման, մշտական հոգածության ու հայրական խնամքի համար։

Երիտասարդների անունից սրտի խոսք ասաց ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Օվսաննա Ամրանը։

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Ապա ներակներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին, վերանորոգելու սերն ու նախանձախնդրությունը հանդեպ Սուրբ Եկեղեցին և ազգային ու հոգևոր արժեքները։

Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց թեմական երիտասարդական կազմակերպությունների համախմբման և գործունեության համակարգմանն ուղղված Միության հետևողական աշխատանքի առնչությամբ։

«Գովելի է, որ շարունակվում են ջանքերը մեծացնելու երիտասարդների ներգրավվածությունը ազգային ու եկեղեցական անդաստանում, ինչպես նաև հոգևոր կրթական ծրագրերով զորացնելու նրանց կրոնական իմացությունը։

Սիրասուն զավակներ Մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև ազգային անդաստանում կարևոր դերակատարության», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։

Իր խոսքում Նորին Սրբությունը նկատեց, որ երիտասարդների հոգևոր խնամատարությունը մեր Սուրբ Եկեղեցու կարևորագույն առաքելություններից է՝ նոր սերնդին առաջնորդելու ավետարանական պատվիրաններով, ամրապնդելու ազգային ոգին ու գիտակցությունը և հաստատուն պահելու բարեպաշտության ուղիներում։

«Մեր ժամանակներում երիտասարդությունը կանգնած է բազում հոգևոր-բարոյական մարտահրավերների, աշխարհայնացման ու աշխարհիկացման երևույթների առջև, երբ տարատեսակ գրավչություններ են հրամցվում երիտասարդներին հաճախ միտումնավոր՝ հեռացնելու համար ազգային ավանդույթներից, նախնյաց ժառանգությունից ու նվիրական արժեքներից։ Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների, գործուն մասնակցություն բերեք ձեր թեմական և համայնքային կյանքին, լծվեք ազգային ու եկեղեցական անդաստանի շինության ու առաջընթացի գործին», - պատգամեց Հայոց Հայրապետը։

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության հիմնադրման 25-ամյակի առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը բերեց կառույցի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով Միության հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ներդրում ունի ՀԵՀԵՄ-ի գործունեության արդյունավորման մեջ, ինպես նաև՝ Միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, կառույցի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին՝ երիտասարդների հանդեպ դրսևորվող առանձնահատուկ հոգատարության համար։

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով հայցեց Աստծո օրհնությունը ամենքին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմանը՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34