Մեր և ձեր սիրելի «Սյունյաց երկիրը» 22 տարեկան է

01.10.2025 09:00
1277

2003 թ. հոկտեմբերի 1-ն էր․․․ Նորահիմն պարբերականի անդրանիկ համարի ծնունդը ոչ միանշանակ ընդունվեց։ Շատերը բարբաջում էին՝ թերթը երկար կյանք չի ունենալու, այդ օրերին ծնվող–մեռնող բազմաթիվ լրատվամիջոցների նման՝ մի քանի համարից հետո ասպարեզից դուրս է մղվելու․․․

«Սյունյաց երկիրը», մինչդեռ, կայացավ, դիմացավ և մարդկային երևակայության մեջ դժվար տեղավորվող բազում փորձություններից դուրս եկավ արժանապատվորեն․․․

Ավելին՝ տարիների ընթացքում (իր թվային հարթակների հետ մեկտեղ) դարձավ սյունեցիների մեծ մասի լրատվամիջոցը, դարձավ մեր երկրամասի հոգևոր–մշակութային կյանքի անքակտելի բաղադրիչը, դարձավ մարզի հասարակական–քաղաքական կյանքի սյունիքակենտրոն և պետականակենտրոն առանցքներից մեկը։

Հիմա, սակայն, անիմաստ զբաղմունք է անցյալի դրականի կամ բացասականի մասին խոսելը։

Հազարամյակներ շարունակ ղզլբաշին, սելջուկին, թաթարին, օսմանցուն, երեկ չէ՝ մեկ էլ օրը մեյդան ընկած ադրբեջանցուն արժանապատվորեն դիմակայած և իր ինքնությունը չաղարտած Սյունիքը հիմա կանգնած է աղետներ գուժող սպառնալիքների դեմ–հանդիման։

Հիմա Սյունիքի ճակատագիրն օտար ափերում են վճռում և մեզանից միայն օվացիաներ են պահանջում։

Հիմա հայրենական օջախը սիրելն ու կարոտելը, նախնյաց շիրիմների առջև ծնկելը ոչ նորաձև են համարվում։

Իսկ այստեղ (ինչ–ինչ հանգամանքների բերումով) ժամանակավորապես ծվարածները և մեր դժբախտության վրա ձեռքեր տաքացնողները ծափահարություններով են արձագանքում Սյունիքը հարավից նույնպես անդամահատելու, մեր դարավոր և բնական դաշնակիցներին երկրամասից դուրս հանելու նախաձեռնությանը։

Որքա՜ն ճշգրիտ է բյուրեղ Բակունցը բնութագրել տեղական ցեցերի այդ տեսակը՝ «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Մեր երկրամասի ու մեր պետականության համար բախտորոշ այս հանգրվանում «Սյունյաց երկիրը» հայրենատեր սյունեցիների հետ է, ովքեր մերժում են ստի հրավառությունը, մերժում են ոչինչ չասող բառերով մեր լեռնաշխարհի տրոհումը «հիմնավորող» ցնորամտությունը։

Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում ենք ձեզ՝ «Սյունյաց երկրի» ծննդյան 22-րդ տարեդարձի կապակցությամբ։

Խոնարհվում ենք մեր այն բարեկամների հիշատակի առջև, ովքեր ժամանակին աջակցել են թերթը վեմ քարի վրա կանգնեցնելուն–բարձրացնելուն․ բոլորին հիշում ենք անուն առ անուն։

Երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր կարևորել ու կարևորում են «Սյունյաց երկրի» տեղն ու դերը հայոց Սյունիքի պաշտպանության առաջապահ դիրքերում։

Հավաստում ենք վերստին՝ «Սյունյաց երկիրը» բոլոր սյունեցիների հարթակն ու խոսափողն է, գործընկերն ու բարեկամը։

Հավատում ենք՝ Հայոց մեծ գուսանի աղոթք դարձած խոսքը կենսունակ է լինելու հար՝ «Սյունյաց հողը անարատ է, / Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է», և որևէ ստրուկի երազանք՝ հանգցնելու «Սյունյաց երկիր» կանթեղը, իրականություն չի դառնալու։

Նաև համոզմունք ենք հայտնում՝ Սյունիքը եղել, կա և կմնա հայոց անկախ պետականության ողնաշարը, հայոց արժանապատվության գլխավոր արյունատար անոթը։

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40