Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան

15.01.2025 20:04
643

Հայաստանի գոյատևման բանաձևը դա հավասարակշռությունն է, մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Մենք  պիտի հրաժարվենք սատելիտային մտածողությունից։ Ընդ որում, ինչքան անընդունելի է  Ռուսաստանի սատելիտ լինելու գաղափարախոսությունը, նույնքան էլ անընդունելի է Միացյալ նահանգների սատելիտ լինելու գաղափարախոսությունը, այսինքն Հայաստանը պետք է լինի անկախ պետություն։ Մենակ այդ դեպքում մեզ  կհարգեն, մեզ հետ հաշվի կնստեն և բոլորը կմրցակցեն, ոչ թե սա ում սատելիտն է, այլ կփորձեն մեզ հետ լավ հարաբերություններ մշակել, բայց մենք պիտի այդ ուղղությամբ գնանք:

Հիմա լավ է, որ արևմուտքի հետ զարգացնում ենք հարաբերությունները, ինչ-որ քայլեր ենք անում, բայց դա չպիտի բերի թշնամացման Ռուսաստանի հետ։ Այսինքն այստեղ պետք է շատ նուրբ նավարկում, շատ նուրբ քաղաքականություն, որը վարելու կարողությունն առայժմ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մոտ չեմ տեսնում։ Փաշինյանը պետք է կարողանա այնպիսի կուրս տանել, որ նաև Ռուսաստանը մեզ հետ բարիացական և նորմալ հարաբերություններ ունենա։ Ինքը դա առայժմ չի կարողանում անել»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավիճակ չի ստեղծվել:

«Հայաստանի կոնտեքստում արտահերթ ընտրությունը նշանակում է քաղաքական կառավարման ճգնաժամ։ Այդպիսի ճգնաժամ ես հիմա չեմ տեսնում։ Իհարկե չի բացառվում, հատկապես, եթե հաշվի առնենք Ալիևի այս վերջին սպառնալիքները, որը սպառնում է, որ  կոչնչացնի Հայաստանը, կամ ուժով կխլի «Զանգեզուրի միջանցքը»: Այս վիճակները հաշվի առնելով շատ լուրջ սպառնալիքներ են ստեղծված և ոչ ոք այսօր չի կարող երաշխիք տալ, որ  նման պատերազմական իրավիճակ չի լինի, որի պատճառով հետո ճգնաժամ չի առաջանա Հայաստանում և արտահերթ ընտրություններ անհրաժեշտություն կլինի, բայց առայժմ ես այդ ֆորսմաժորային զարգացումները, որոնք կբերեն արտահերթ ընտրությունների, չեմ տեսնում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22