ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ․․․

19.12.2022 16:15
2435

Ամանորի նախօրեին տարվա արդյունքների ամփոփման յուրօրինակ ստուգատես էր դեկտեմբերի 14-ին Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մասնաճյուղի անդամները (նախագահ՝ Մելիքսեթ Պողոսյան) և հայրենիքի պաշտպանների նոր սերունդը՝ Սյունիքի պատանի երկրապահները (նախագահ՝ Արթուր Հովսեփյան):

Այցն ունի նախապատմություն. Մելիքսեթ Պողոսյանն ընդգծված սեր ունի մարմնակրթության և ֆիզիկական դաստիարակության հանդեպ. տասնյակ տարիներ առաջ՝  1978 թվականին, երբ նա դեռ 18-ամյա հաղթանդամ երիտասարդ էր, Գորիսի ըմբշամարտի հավաքականում ընդգրկված և մրցույթներում իր անվան դիմաց  արդեն հաղթանակներ գրանցած՝ Տեղ գյուղից միակ կոփված երիտասարդ ներկայացուցիչն էր: Այդ տարի նա Սպիտակ քաղաքում անցկացված Հայաստանի ըմբշամարտի առաջնությունում հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը: Մարզիչը Գորիսում ճանաչված ըմբշամարտիկ Ալբերտ Հայրապետյանն էր, ով, չնայած պատկառելի տարիքին, 44 տարի անց, կրկին իր մասնագիտական գործին է. այսօր նա այս մարզադպրոցի պատանի ըմբշամարտիկների մարզիչն է: Իսկ քսանհինգ տարի առաջ մարզադպրոցի տնօրեն և մարզիչ Տիգրան Աղաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած մի միջադեպ շրջադարձային եղավ Գորիսի ըմբշամարտի դպրոցի կայացման, հզորացման և հետագա հաջողությունների համար: 1997 թվականին, առանց իմանալու Մելիքսեթ Պողոսյանի սպորտային նախասիրությունների մասին, Տիգրանը՝ նորաստեղծ ըմշամարտի հավաքականի մարզական առաջընթացը կարճ ժամանակամիջոցում մեծ քայլերով ապահովելու համար, դիմեց ՀՀ ԶՈՒ-ում երբևիցե ամենաերկարը պաշտոնավարած զորամասի հրամանատար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին, խնդրանքով՝ օգնել Գորիսի ըմբշամարտի թիմին: Հրամանատարի մոտ բացի զտարյուն հայերից կազմված մարտունակ ստորաբաժանումներից, մշտապես ծառայում էին է՛լ ՀՀ քաղաքացի ամենատարբեր ազգության զինվորներ՝ ուզբեկ, մոլդովացի, ռուս և ուկրաինացի, է՛լ արվեստի ու սպորտի այնպիսի դեմքեր, ովքեր հետագայում դարձան հանրաճանաչ (օրինակ, ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններ Արթուր Խուդոյանը՝ Գյումրիից, Ավետիս Ալեքսանյանը՝ Արտաշատից): Նրա հրամանատարության ներքո ծառայում էին նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականից կամ Հայաստանի պետական ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտից զորակոչված զինվորներ: Վերադաս հրամանատարության հետ համաձայնությամբ՝ Մելիքսեթ Պողոսյանը նրանց թույլատրեց զինվորական պարապմունքներից ազատ ժամերին լինել մարզիչ Տիգրան Աղաբեկյանի տրամադրության տակ: Մարզչի համար դա կարծես գտած գանձ լիներ, զինվոր մարզիկների համար՝ անհավատալի երազ: Գորիսի մարզադպրոցի հաջողությունների մեկնարկը պայմանավորվեց հենց այդպիսի պրոֆեսիոնալների հետ հաճախակի մարզումներով, մարզային և հանրապետական մրցումներում Գորիսի ըմբշամարտի թիմի պարբերաբար մասնակցությամբ:

Այցի պահին մարզադպրոցում Գորիսի ըմբշամարտի երիտասարդների, պատանիների և դեռահասների ցուցադրական պարապմունքներ էին ընթանում: Քիչ անց մարզադպրոցի տնօրենը մարզիկներին ներկայացրեց օրվա հյուրերին և հայտնեց այցի նպատակը: Ներկաների առջև ելույթ ունեցավ Մելիքսեթ Պողոսյանը, ով կարևորեց «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» կարգախոսը յուրաքանչյուրիս ապրելակերպը դարձնելը:

- Մեր երկիրը մշտական վտանգների մեջ է՝ շրջապատված թշնամիներով: Պետք է ֆիզիկապես ուժեղ լինենք, հզոր, և մեր հույսը մեզ վրա դնենք: Դրա համար անհրաժեշտ է գիտելիքի հարուստ պաշարով զինված, կամային բարձր հատկանիշներ ունեցող գիտակից և համարձակ առողջ սերունդ դաստիարակել, որը ճիշտ սերնդափոխության ձև է: Այնպես ճիշտ, ինչպիսին ձեր մարզադպրոցի մուտքին գրված այս խոսքերն են՝ «Սպորտում, ինչպես և կյանքում, ցանկացած ձեռքբերում համառ աշխատանքի արդյունք է»:

Մեր հաղթանակը գիտելիքի մեջ է, մեր հաղթանակը միասնության մեջ է,- եզրափակեց Մ. Պողոսյանը:

Այնուհետև՝ մարզական ասպարեզում ունեցած հաջողությունների և երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար, թանկարժեք նվերներով՝  հուշանվերային ժամացույցներով պարգևատրվեցին և դրամական պարգևի ու պատվոգրերի արժանացան լավագույն մարզիկներ Արտակ Աղաբեկյանը, Ալեն Միրզոյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Արտյոմ Մուսայելյանը, Արտյոմ Մարգարյանը, Կարեն Մանանյանը, Սիմոն Քոչարյանը, ինչպես նաև տարբեր մրցաշարերում պատվավոր տեղեր զբաղեցրած Վահե Մուսախանյանը, Արամ Մարգարյանը, Տարոն Արզումանյանը, Նարեկ Ղավալբաբունցը, Յուրա Յագուբյանը (մարզիչներ՝  Տիգրան Աղաբեկյան, Ալբերտ Հայրապետյան, Կարեն Հովսեփյան):

Մելիքսեթ Պողոսյանը ցուցաբերեց ֆինանսական աջակցություն՝ 2023 թ. հունվարին  Ռուսաստանում կայանալիք ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11