Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ եւ ում մանդատով է հայտնվել այստեղ. Փաշինյան

16.05.2018 10:44
1648

 ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է հանրությանը արդյունավետ որոշումների կայացման գործընթացում մասնակից դարձնելու անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարությունում նորանշանակ ղեկավարին ներկայացնելիս: «Մենք ունենք գործատու, ում համար պետք է շատ հստակ լինեն մեր գործողությունների պատճառահետևանքային կապերը ու մեր որոշումները պետք է դարձնենք մարդկանց համար հասկանալի, որից հետո միայն կյանքի կոչենք: Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ եւ ում մանդատով է հայտնվել այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդկանց կողմից իրենց ձայնը լսելի դարձնելու մշակույթ պետք է ձեւավորել:

Վարչապետի խոսքով՝ ոլորտում առկա առաջնահերթություններից է՝ Հայաստանում բուժսպասարկման եւ բժշկական օգնության կարիք ունեցող որեւէ մարդ չպետք է մնա «հիվանդանոցների դռներին»: «Պետպատվերի համակարգն իրեն սպառել է, ակնհայտ է, որ մենք պետք է քայլ անենք ու այլ համակարգ փորձենք ներդնել, որ կարողանանք լուծել այդ խնդիրը»,-ասաց պաշտոնյան։ Նա հույս հայտնեց, որ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել հնարավորինս կարճ ժամկետում, չկորցնելով թանկարժեք ժամանակը, բայց արդյունավետորեն: Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց չանել շտապողական քայլեր, որոնք ավելի մեծ  խնդիրների կարող են հանգեցնել:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշեց, որ արդեն երեք օր է՝ անցել է աշխատանքի, ծանոթացել ծրագրերին, հանդես եկել որոշակի նախաձեռնություններով: «Քննարկումներ ենք սկսել պետպատվերից ավելի համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու հարցի առնչությամբ: Անկախ նրանից՝ պացիենտը իր գրպանում ունի գումար, թե ոչ, նա չպետք է զրկվի բժշկական ծառայությունից: Բոլոր լավ ծրագրերը ավելի կզարգանան, որոնք շտկման կարիք ունեն, կշտկվեն»,-վստահեցրեց նորանշանակ նախարարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40