Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը․ Մայր Աթոռ

27.05.2024 22:43
737

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։

Մեր հորդորն է նաև հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։

Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման։

Թող Ամենազոր Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, համերաշխություն և հուսառատ կյանք՝ մեր ժողովրդին։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22