Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման. Արցախի նախագահը՝ Ազգային ժողովին

30.06.2022 23:47
825

 Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստին, որը գումարվել է հունիսի 30-ին, ներկա են 31 պատգամավորներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է «Միասնական հայրենիք» խմբակցության կազմում տեղի ունեցած փոփոխության մասին․ խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը։

Օրակարգում այլ հարցերի հետ նախատեսված էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թվականի  գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի  գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակել է բարդ տարի՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական առումներով: Տարաբնույթ ծրագրերը ուղղված էին մարտահրավերները հաղթահարելուն: Նրա խոսքով՝ 2021 թվականը պատերազմի հետևանքների վերացման ու բնականոն կյանքի վերադարձի տարի էր: Այդ ջանքերում նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Արտաքին քաղաքական վեկտորը նույնն է։ «Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն, Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է», - ասել է Արայիկ Հարությունյանը:

«Անվտանգության հիմնական ջանքերի ուղղություններն են՝

  • պաշտպանությանսեփական համակարգի շարունակական բարելավում՝ շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում,
  • ՌուսաստանիԴաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովում,
  • որոշակիաշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախի նախագահը մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:

Այնուհետև անդրադարձ է եղել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին:

Նախագահի ելույթից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը,Դավիթ Գալստյանը,Վահրամ Բալայանը, Արամ Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը: Հարցադրումներն անվտանգային խնդիրների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխության, ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման, տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման վերջնաժամկետի  վերաբերյալ էին:

«Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն ավելի անվտանգ է լինելու, քան գործողը: Նախագահը զգացմունքայնությունից վեր կանգնելու կոչ է արել, նամանավանդ երբ խոսքը անվտանգային հարցերին է վերաբերվում: Պատասխանելով ենթակառուցվածքների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառուցվող խոշոր հիդրոէլեկտրոկայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը: Իսկ  որպես բնակարանային հարցի լուծման վերջնաժամկետ նշվել է 2025 թվականի նոյեմբերը»,- հայտնում են-ը Արցախի ԱԺ-ից:

Օրակարգի հաջորդ հարցը ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ 2021թ պետբյուջեի կատարողականը  եկամուտների գծով կազմել է 175,548,283 մլն ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 224,158,518 մլն ՀՀ դրամ, պակասուրդը՝ 48, 610,235 մլն ՀՀ դրամ։

ԱՀ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը 2021թ․ բյուջեի  կատարման վերաբերյալ դրական էր։

Լսելով գլխադասային հանձնաժողովների և խմբակցությունների արտահայտած տեսակետները՝ խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Արցախի ԱԺ տեղեկացմամբ՝ ընդմիջումից հետո 15 պատգամավորներ 22 հարց են ուղղել Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին։ Բարձրացրած հարցերը վերաբերում էին էներգետիկ և պարենային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, միջպետական այլընտրանքային ճանապարհին, վարկերի և նյութական վնասների փոխհատուցմանը և այլն։

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Ներկայացված բոլոր նախաձեռնությունները  գլխադասային հանձնաժողովների կողմից նախապես  արժանացել  էին դրական եզրակացության։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 28 կողմ ձայնով, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը 25 կողմ ձայնով, իսկ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  և հարակից  օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ 30 կողմ ձայնով  արժանացել են  խորհրդարանի հավանությանը։

 27 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին և «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է  27 կողմ ձայնով։

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը։

Վերջում  Արցախի ԱԺ  նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

03.04.2026 21:30

«ՌԴ-ն պետք է հրաժարվի հարևանների՝ ԵՄ-ին միանալու նկատմամբ հանգիստ վերաբերմունքից». Մեդվեդև

03.04.2026 19:49

Երկրի ղեկավարը չպետք է ստի ժողովրդին. Արման Թաթոյան

03.04.2026 16:24

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

03.04.2026 16:15

Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը

03.04.2026 16:06

Թարմ, բայց խախտումներով․ ինչ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում

03.04.2026 15:17

Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին

03.04.2026 14:58

Ղարաբաղի կորուստը ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ. ռուս քաղաքագետ

03.04.2026 14:49

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

03.04.2026 14:35

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը

03.04.2026 14:32

ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է դատարանում

03.04.2026 12:46

ԶՊՄԿ ֆինանսավորմամբ կիրականացվեն լայնամասշտաբ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ

03.04.2026 12:38