Մեր պահանջն է, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը. Արամ Ա

09.01.2021 21:24
1221

Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մանրամասներին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ։

Արամ Առաջինը նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասեցնելուն ուղղված զինադադարի հայտարարությունը պարունակում է անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը։

«Զինադադարի հայտարարության վտանգավոր կետերը հարկավոր է հստակեցվեն Հայաստանի պահանջով ու Ռուսաստանի օժանդակությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պետության ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական հանձնառություն է։ Մեր դարավոր պատմության ընթացքում, ճակատագրական պահերին, ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգների դիմաց մեր ժողովուրդն ամեն զոհողության գնով իր «ոչ»-ն է ասել:

Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մանրամասներին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արամ Առաջինը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40