«Մեր պաշտելի Պողոսը, այդ մեծ ու հերոս նահատակը» (Գարեգին Նժդեհը Պողոս Տեր-Դավթյանի մասին)

18.05.2022 10:20
3906

Ըստ տրված մարտագրիս՝ Ա) Հոկտեմբերի 18-ի լուսաբացին մի ուժանակային գրոհով Խոտանանի իմ զորասյունը շփոթի է մատնում թշնամուն Ինջաբելի ամբողջ ճակատի վրա, Բ) Նույն ժամին մեր թևանցային զորախումբը Տափասարից հարվածում է թշնամուն թևից և թիկունքից, Գ) Գրեթե միաժամանակ, կապ ու կոնտակտ պահելով, Տաթևի կողմից թշնամուն հարվածում են Պողոս Տեր- Դավթյանը և իմ սպաներից Տեր-Պետրոսյանը:

Հանկարծակիի եկած թշնամու ուժերի մի մասը փրկություն է գտնում անձնատվության, մյուսը՝ անկանոն նահանջի մեջ: Պողոսը իր հեծելախմբով հետապնդում է փախչող թշնամուն, իսկ Ղափանի հետևակ վաշտերը մի աննախընթաց խանդավառությամբ և տարերայնությամբ նետվում են դեպի Արծևանիկ: Այդ ճակատում գործող թշնամու 84-րդ բրիգադան թեթև դիմադրությունից հետո հանձնվում է գրեթե ամբողջովին:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան մեր սահմանների վրա արդեն թշնամի չկար: Մեր հաղթական վաշտերը բազմաթիվ գերիներով, թշնամուց խլած գնդացիրներով, հրացաններով, հեռախոսային ապարատներով, խրամատաշինական գործիքներով և դրոշակներով վերադառնում էին Հանքերը՝ տոնելու իրենց նոր հաղթանակը: «Մուրճն ու Ոստյանը» հաղթել էին և այս անգամ: Մարդկային կորուստ գրեթե չունեինք: Թշնամու կորուստը ավելի քան մեծ էր:

Գ. Նժդեհ , «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը», Երևան 2021, ,էջ 144

Հռչակավոր Կուրոչկին պարտությունից հետո ես մի պահ հավատացի, որ այլևս կարմիր հրամանատարությունը չի փորձի իր զենքի բախտն իմ դեմ, բայց շուտով պարզվեց, որ սխալվել էի: Նոյեմբերի 12-ին տաճկական գունդը, իբրև թե Նախիջևան անցնելու նպատակով, ռուսների հետ շարժվեց դեպի Սիսիանի Ուզ և Ղարաքիլիս գյուղերը:

Պողոսը՝ Սիսիանի ապստամբական զորամասի հրամանատարը, չհապաղեց՝ օգտվելով մառախուղից՝ մի խիզախ թևանցով նեղը դնելու տաճիկներին: Թշնամին 3 ժամվա դիմադրությունից հետո դիմեց փախուստի՝ թողնելով 100-ի չափ դիակ: Այս կռվում մահացիորեն վիրավորվեց սիսիանցիների հերոս ղեկավարը ու մի շաբաթ անց վախճանվեց:

Նոյեմբերի 14-ին կարմիրների բարձր հրամանատարությանն ուղղեցի հետևյալ վերջնագիրը. «Ղարաբաղի և Զանգեզուրի հայությունն արդեն գլխատված և տնտեսապես քայքայված է կարմիր բանակի ձեռքով: Ձեր զորքերի ներկայությունը Սյունիքի սահմաններում այլևս անհանդուրժելի է: Հրամայում եմ, եթե չեք ուզում X բանակի մնացորդներն էլ կոտորածի և գերության մատնել, անմիջապես դատարկել Զանգեզուրը, հակառակ դեպքում ստիպված կլինեմ կռվով տիրելու ձեր ձեռքին գտնված երկրամասին: Նժդեհ, 14 նոյեմբեր, 1920թ., Ղափանի հանքեր»:

Տաճկական գունդը Սիսիանից նահանջելիս պաշարում է հայկական Յայջին: Գյուղացիությունը դիմադրում է հերոսաբար, սակայն ռազմամթերքի չգոյության պատճառով տեղի է տալիս:

Նոյեմբերի 19-ին Տաթևի և Դարաբասի ձորերը ինձնից օգնություն են խնդրում: Մոտ մի հարյուրյակ ձիավորներով հենց նույն օրը անցնում եմ Տաթև: Թշնամին, իր ձեռքին պահելով Յայջին, գործողություններն է սկսել ապստամբ Հալիձորի դեմ: Նրան հաջողվել է Շինուհայրի կողմից մտնել ապստամբ գյուղի արևելյան թաղը և կրակի տալ մեկ-երկու տուն: Ապստամբները դիմադրում են խիզախաբար: Օգնության են փութացել Տաթևի ուժերը:

Տաթևի թիկունքի բարձունքներից երեկոյան դեմ կռվի ընդհանուր դիմագիծը ինձ համար պարզելուց հետո, մշակում եմ նոյեմբերի 20-ի մեր հարձակողական օպերացիան:

Ըստ տրված մարտագրի՝ Սիսիանի ուժերը շարժվում են դեպի Ուչթափալար Ղարաքիլիս-Գորիս խճուղով և լուսաբացին հարվածում են թշնամուն թիկունքից: Դարաբասի ուժերը գիշերով գրավում են Յայջիի թիկունքի Խութիս կոչվող բարձունքը: Տաթևի ուժերը գիշերով անցնում են Որոտան գետը և գրոհում թշնամու կենտրոնի դեմ: Հալիձորի ապստամբները անցնում են հակահարձակման հարվածելով թշնամու ձախ զորաթևը:

Դեռ գիշերով կատարվում են հարկավոր խմբավորումները: Գործողություններն սկսվում են լուսաբացից մի ժամ աոաջ տարերային և ներդաշնակ: Լուսաբացին Խութիսի բարձունքից առաջացող զորաշղթայի կրակից և պայթուցիկներից շշմած թշնամին թողնում է Յայջին և քաշվում ղեպի Ուչթափալար: ժամը 10-ի մոտ թշնամին հետ է շպրտվում և Հալիձորի բարձունքներից: ժամը 11-ին մեր ուժերը ճակատի գիծն ուղղելուց հետո ամբողջ ուժերով նետվում են թշնամու վրա: Վերջինը դիմադրում է մեկ-երկու ժամ շահելու նպատակով, որ գիշերով մտնի Գորիս: Երեկոյան դեմ թշնամու վերջին մնացորդները հետապնդվելով փախչում են դեպի քաղաքն ու Քարահունջ գյուղը:

Վրա է հասնում գիշերը: Հրամայում եմ դադարեցնել հետապնդումը և կենտրոնանալ Յայջիում և Հալիձորում: Առաջինում տեղավորվում են Սիսիանի և Դարաբասի, երկրորդում՝ Ղափանի և Տաթևի ուժերը: Փրկված են Յայջին և Հալիձորը:

Վերջինում ծրագրում եմ Գորիսի գրավումը:

Գ. Նժդեհ , «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը», Երևան 2021, էջ 153-155

Սիսեանի ժողովրդին

«Դուք Հետեւելով ապստամբ Ղափանի օրինակին, թօթափեցիք բոլշեւիկ-ատրբեջանեան անարգ լուծը ու ստեղծեցիք Զեզ Համար ազատ ու անկախ կեանք:

Փառք ու պարծանք Զեզ: Յարգանք Զեր տւած զոհերին ու թափած սրբազան արիւնին: Խեղճացած, բայց չար թշնամին մինչև Զեր ապստամբութիւնը անարիւն կոտորածով Էր բնաջնջում, ոչնչացնում Զեզ՝ խլելով Զեզնից Զեր զենքը, Զեր ղեկավարներին, Զեր արիւն քրտինքով ձեռք բերած մի կտոր Հացը, միացած աշխարհի ամօթն ու անեծքը հանդիսացող օսմանեան ջարդարար ասկեարներին՝ նա փորձեց նորից Զեր վզին դնել բռնութեան լուծը:

Այդ փորձի ժամամանակ, որը շնորհիւ Զեր անօրինակ քաջութեան փորձանք դարձաւ պարտւած թշնամու համար, վիրաւորեց մեր պաշտելի Պօղոսը եւ մի քանի օր անց վախճանւեց:

Փառք այդ մեծ ու հերոս նահատակին:

Այսօրւանից Պօղոսի որբացած զօրամասը յանձում եմ շտաբս կապիտան Թորոսեանին, որին արդէն հրամայւած է անցնել Սիսեան: Լիայոյս եմ, որ դուք, քաջանուն սիսիեանցիներդ, թեւ ու թիկունք կը հանդիսանաք Զեր նոր հրամանատարին:

Աստուած եւ իմ հոգին Զեզ Հետ:

Հրամանատար' ՆԺԴԵՀ

Դափանի հանքեր, 5 դեկտեմբեր, 192Օ

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11