Գեւորգ Փարսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ

23.02.2023 20:29
2643

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ գյուղերում առաջացած ընթացիկ և հրատապ խնդիրները քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման, պատերազմի հետևանքով անասնագլխաքանակի անկման, խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին ուղղված մի շարք հարցեր։

Հանդիպմանը համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը սևեռել է հատկապես կենսական նշանակություն ունեցող խմելու ջրի սակավության լուրջ խնդրի վրա և հորդորել մաքսիմալ հետևողականություն դրսևորել՝ ջրային պաշարների ճիշտ կառավարման և խնայողաբար օգտագործման հարցում։

Քննարկվել են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր, հնչել առաջարկներ: Վարչական ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարականներ:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25