Վիլյամ Սարոյան. «Ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է»

18.04.2023 12:32
2702

Սյունիքի մարզային գրադարանում ազգային  գրադարանային շաբաթը սկսվեց սպասարկման բաժնում Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթով: Մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ 2012 թվականից անցկացվող ազգային գրադարանային շաբաթը լուրջ առաքելություն ունի՝ կարևորել գրադարանի, գրքի ընթերցանության դերը հանրության կյանքում: Իսկ գրադարանային շաբաթվա այս տարվա խորագիրը՝ «Գրադարանը կրթության բաց հարթակ» լավագույնս արտացոլում է այն համագործակցությունը, որ գրադարանը հաստատել է տարբեր ուսումնական հաստատությունների և ընդհանրապես հասարակության լայն խավերի հետ:

Հավուր պատշաճի ներկայացվեց Սարոյան մարդու և Սարոյան արձակագրի կյանքն ու գործունեությունն, որի հիմքում նրա խոստովանանքն է. «Թեև գրում եմ հայերեն, և ծնունդով ամերիկացի եմ, ինձ համարում եմ հայ գրող, լեզուն, որով գրում եմ անգլերենն է, միջավայրը, որը ներկայացնում եմ ամերիկյան է, ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է, ուրեմն ես ինձ համարում եմ հայ գրող և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

Միջոցառմանը մասնակցում էին Կապանի արվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժնի սաները (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան), ովքեր հանդես եկան ժողովրդական պարով: Իսկ Քաջարանի արվեստի դպրոցի սաները ներկայացրին Սարոյանի «Վարսավիրը», «Բիթլիսը», «Սիրային բանաստեղծություններ այլևայլ բաներով» պատմվածքների մոտիվներով  բեմադրությունը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան):

Դպրոցականների անմիջական խաղը դուր եկավ ներկաներին, ովքեր փոքրիկ դերասաններին վարձահատույց եղան ջերմ ծափերով և գովեստի խոսքերով:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40