Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու. «Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել

11.11.2021 21:16
3404

Առուշ Առուշանյանի, Մենուա Հովսեփյանի ապօրինի կալանավորումները և «Առուշ Առուշանյան» դաշինքի համակիրների դեմ հարուցված տասնյակ քրեական գործերը ոչ այլ ինչ են, քան ոտնձգություն մեր ազգային_ պետական շահի, մեր ինքնության պահպանության դեմ։

Թե դրանով ինչ խնդիր են լուծում օրվա իշխանությունների կամակատար դատավորներն այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ։ Մենք ապրում ենք չդադարող քաոսի ու զավեշտալի իրականության մեջ։

Բազմիցս նշել ենք և այժմ էլ շարունակում ենք պնդել, որ այդ բոլոր քրեական գործերը շինծու են, մտացածին և որևէ աղերս չունեն կալանքի տակ գտնվող Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի, այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորված փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի և տարբեր քրեական գործերով անցնող մեր համակիրների հետ։

Այսկերպ փորձ է արվում ամեն գնով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ճշմարտությունը բարձրաձայնել, ովքեր պայքարում են հանուն իրենց հայրենիքի և սերունդների անվտանգ ապագայի։ Նպատակ է դրված իրագործել ինքնահռչակ վարչապետ_ բռնապետի հանձնարարականները և ամբողջ ազգին հավաքել մեկ անձի բռունցքի մեջ, որ մեր հայրենիքը կտոր_կտոր թշնամուն հանձնելու չարաբաստիկ ծրագրի վերջնական իրագործման ճանապարհին խոչընդոտներ ու խոչընդոտողներ չլինեն։ Չի՛ հաջողվելու, մենք չե՛նք հանձնվելու։

Մեր պայքարը շարունակվում է, և որքան ավելի կոշտացնեք «Առուշ Առուշանյան» դաշինքի և մեր համակիրների նկատմամբ ճնշումները, այնքան ավելի համառ դիմադրության եք արժանանալու։

Մեր ընտրողներին և համախոհներին հորդորում ենք զինվել համբերությամբ, պատրաստվել ավելի լուրջ, անհրաժեշտության դեպքում նաև երկարատև պայքարի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում արդարությունն ու արդարադատությունը չեն վերականգնվել, քանի դեռ ապօրինի քրեական գործերը չեն կարճվել և գրավոր ու բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն նվիրած մեր հայրենիքի վերջին սանտիմետրը չենք վերադարձրել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40