Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա

31.12.2021 14:43
1070

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Ամանորի առթիվ հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Մայրավանքից: 

Նրա խոսքով՝ Լիբանանի հայությունը «ծանր օրեր է ապրում տնտեսական տագնապի հետևանքով»:

«Արդարև 2022 տարին հռչակած ենք Սփյուռքի տարի»,- ասում է Արամ Ա-ն ուղերձում:

«Այո՛, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական հոլովույթին նկատմամբ, սակայն այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենա իր ազգային շահերուն առնչված և իր ներկան ու ապագան ճշտող խնդիրներուն գծով: Այո՛, տարածաշրջանեն ներս համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատման համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերե:

Ժողովո՛ւրդ հայոց, ըլլանք զգոն ու հեռատես: Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է:

Այո՛, ինչ-ինչ պատճառներով ճակատամարտը կորսնցուցինք, բայց ոչ պատերազմը: Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդման և մեր ազգային իրավունքներու վերահաստատման, մեր համահայկական պայքարը կշարունակվե հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զենքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով: Համահայկական պայքարը պե՛տք է շարունակվե:

Թող Աստված օրհնե մեր ազգին բոլոր զավակները և ամեն տեսակի չարե ու չարիքե հեռու պահե մեր ազգն ու Հայրենիքը»,- մասնավորապես ասված է Արամ Ա-ի ուղերձում:

 

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40